News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը բացառել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հարաբերությունների կարգավորումը:

Իսրայելի եւ ԱՄԷ-ի իր գործընկերների հետ հանդիպմանը Բլինքենն ասել է, որ Սիրիայում նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունը հիմնականում կենտրոնացած է «մարդասիրական օգնության» վրա:

«Այն, ինչ մենք չենք արել եւ չենք պատրաստվում անել, դա Ասադի հետ հարաբերությունների կարգավորմանը կամ նրա արդարացման ջանքերին աջակցություն հայտնելն է»,- ասել է Բլինքենը, տեղեկացնում է AFP-ը:

Միացյալ Նահանգները «չի հանել Սիրիայի դեմ որեւէ պատժամիջոց կամ չի փոխել իր դիրքորոշումը, քանի դեռ անդառնալի առաջընթաց չի գրանցվել քաղաքական լուծման ուղղությամբ, որը, մեր կարծիքով, անհրաժեշտ է եւ կենսական»,- ասել է Բլինքենը:

Անցյալ տարի ուժի մեջ մտավ ԱՄՆ-ի օրենքը, որը հայտնի է որպես Կեսարի օրենք, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ասադի հետ աշխատողների նկատմամբ:

Կեսարի օրենքը, որն ուղեկցվում է Ասադի մերձավոր սիրիացիների դեմ ԱՄՆ-ի բազմաթիվ պատժամիջոցներով, «նպատակ ունի պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտումների համար եւ խրախուսել Սիրիայում քաղաքական լուծումը»:

Արաբական Միացյալ Էմիրություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Կեսարի օրենքը դժվարացրել է Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ