News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրիպտոարժույթով առեւտուրն աշխարհը կանգնեցրել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի վտանգի առջեւ: Բրիտանական կարգավորիչի ներկայացուցիչը համաշխարհային տնտեսության համար փուչիկի ձեւավորում է կանխատեսել, որը նման էր ամերիկյան շուկայում ձեւավորված  հիփոթեքային ճգնաժամին, CNBC-ի հետ զրույցում ասել է Անգլիայի բանկի փոխնածագահ Ջոն Քանլիֆը:

Քանլիֆն իր կարծիքը հիմնավորել է՝ համեմատելով կրիպտոակտիվների շուկայի աճի տեմպը 2008 թվականի հիպոթեքային վարկերի շուկայում աճի հետ: Թվային փողերի շուկայի կապիտալիզացիան 2016 թվականի 16 միլիարդ դոլարից հասել է այսօրվա 2.3 տրիլիոն դոլարի: ԱՄՆ հիփոթեքային շուկան ընդլայնվում էր նույն տեմպերով. մեկ տարում՝ 1.2 տրլն դոլարով:

Կարգավորող մարմիններն ամբողջ աշխարհում սկսել են կանոնակարգային դաշտ մշակել՝ կրիպտոակտիվների էքսպոնենցիալ աճի կառավարման համար, սակայն Քանլիֆը կարծում է, որ անհրաժեշտ է հրատապ կերպով կարգավորում սահմանել: «Երբ ֆինանսական համակարգում ինչ -որ բան շատ արագ աճում է, ընդ որում, աճում է հիմնականում չկարգավորված տարածքում, ֆինանսական կայունության մարմինները պետք է արթնանան եւ ուշադրություն դարձնեն դրան»,- ասել է Անգլիայի բանկի ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում բիթքոինի գինն օրական 10 տոկոսով նվազել է գրեթե 30 անգամ:

Քանլիֆը կարծում է, որ ներկայումս թվային փողերը չեն կարող փլուզել գլոբալ ֆինանսական համակարգը, սակայն կրիպտոարժույթների օգտագործման ներկայիս եղանակները սպառնում են ֆինանսական կայունությանը, քանի որ դրանցից շատերը «չունեն ներքին արժեք եւ գների լուրջ շտկումների կարիք ունենք»:

«Կրիպտոարժույթն աշխարհը սկսում է միանալ ավանդական ֆինանսական համակարգին, եւ մենք լծակներ ունեցող խաղացողների առաջացում ենք տեսնում [ովքեր փոխառու միջոցներից օգտագործում են շահույթը մեծացնելու համար ՝ առանց դրա համար բավարար կապիտալ ունենալու]: Եվ ինչy հատկապես կարեւոր է, դա տեղի է ունենում չկարգավորված տարածքում»,- ասել է Անգլիայի բանկի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ հենց պարտքի բարձր մակարդակն ու բանկային համակարգում փոխկապակցվածությունը հանգեցրեցին ԱՄՆ ֆինանսական համակարգի փլուզմանը 2008 թվականին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ