News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի իշխանությունները որոշել են արգելել հանցագործների հրապարակային ցուցադրումը առանց դատարանի որոշման։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Թալիբանի» (ահաբեկչական կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում) ներկայացուցչին՝ տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Զաբիուլա Մուջահիդին։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի ժամանակավոր կառավարությունը, որը ձեւավորել է արմատական շարժումը։ Մուջահիդը հավաստիացրել է, որ այս պահանջը վերաբերում է նաեւ մահապատժի ենթարկվածների մարմինների ցուցադրմանը։

Ավելի վաղ պատիժների իրականացման հանձնաժողովի ղեկավար Նուրեդդին Թորաբին ասել էր, որ «Թալիբանը» կվերադարձնի մահապատիժները եւ վերջույթներ կտրելը, որոնք կիրառվել են նրանց առաջին կառավարման ժամանակ։ Նա նաեւ դատապարտել է համաշխարհային հանրության միջամտությունը երկրի ներքին գործերին եւ նրանց զայրույթը՝ կապված անցյալում թալիբների իրականացրած մահապատիժների առիթով, որոնք երբեմն տեղի էին ունենում մարզադաշտում ամբոխի աչքերի առջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ