News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Forbes ամսագիրը հրապարակել է 2021 թվականի աշխարհի լավագույն գործատուների վարկանիշը: Ցուցակը գլխավորել է Հարավկորեական Samsung ընկերությունը, մինչդեռ առաջին տասնյակում գերակշռում են տեխնոլոգիական ընկերությունները: Վարկանիշը հիմնված է աշխարհի 58 երկրների մոտ 150 հազար աշխատակիցների շրջանում անցկացված հարցման վրա, գրել է 3dnews.ru-ն՝ Huawei-ին հղումով:

Չնայած ամերիկյան պատժամիջոցների եւ կորոնավիրուսային համավարակի հետեւանքով առաջացած դժվարություններին, Huawei-ին հաջողվել է հայտնվել առաջին տասնյակում եւ զբաղեցնել ութերորդ տեղը: Ընկերությունը մշտապես աշխատանքի է ընդունում նոր աշխատակիցների, հատկապես տեխնիկական մասնագետների՝ տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը համընթաց քայլելու համար: Huawei-ը մեծ ներդրումներ է կատարում հետազոտությունների եւ նախագծումների մեջ: 2020 թվականին ընկերությունը 21.8 դոլար է ներդրել այս ոլորտում, ինչը կազմել է դրա ընդհանուր եկամուտի 15.9 տոկոսը:

Ինչպես ակնկալվում էր, վարկանիշը գլխավորել են աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաները: Samsung-ին հաջորդել են IBM-ը եւ Microsoft-ը, որոնք համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերում են: Հնգյակը եզրափակում է Apple-ը: Տասներորդը գերմանական BMW Group-ն է: Տասնյակում են նաեւ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Amazon-ը, Alphabet-ը, Dell-ը եւ Adobe-ը, որոնք համապատասխանաբար չորրորդ, վեցերորդ, յոթերորդ եւ իններորդ տեղերում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ