News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Պամելա» առաջին կատեգորիայի փոթորկի հետեւանքներից տուժել են Մեքսիկայի հարավում Նայարիթ նահանգի հազարավոր բնակիչներ:

«Նահանգապետ Միգել Անխել Նավարո Քինթերոն նշել է, որ «Պամելա» փոթորկից հետո գրանցվել է, որ 2,5 հազար ընտանիք՝ 9 106 մարդ է կրել նյութական վնաս»,-ասվում է հայտարարության մեջ: Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: Իշխանությունները շարունակում են վերացնել տարերային աղետի հետւեանքները:

Խաղաղ օվկիանոսի երկնքում ձեւավորված փոթորիկը հասել է Նայաթիրի հետ սահմանամերձ Սինալոա ափին հոկտեմբերի 13-ի առավոտյան: Ցամաքի վրա ցիկլոնը կորցրել է ուժն ու վերածվել տրոպիկական փոթորկի: Աղետի հարվածը հոսանքազրկել է շուրջ 210 հազար սպառողի Դուրանգո, Կոաուիլա, Նայարիթ ու Սինալոա նահանգներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ