News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իշխող թիմը պարտավորություն ունի  հետեւելու  ընտրություններին եւ այս պահին մեր ունեցած տեղեկություններով ամեն ինչ օրենքի սահմաններում է: Այս մասին  այսօր` հոկտեմբերի 17-ին, Գյումրիի 35/05 ընտրատեղամասում քվերակելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Լրագրողի հարցին, թե ահազանգեր կան, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս է կիրառում, նաեւ տեղեկություններ կան, որ ընտրություններից առաջ 50 հազարական դրամներ է բաժանել, Հովհաննես Հարությունյանը առաջարկեց այդ տեղեկությունները փոխանցել իրավապահ մարմիններին, որպեսսզի նրանք քննեն:

Հարցին, թե արդյոք նա բաժանել է այդ 50 հազարական դրամները, Հովհաննես Հարությունյանն ասաց. «Ոչ, տեսեք դա սոցիալական աջակցություններն են, որոնք կապ չունեն ոչ ընտրություններով, ոչ մի տեսակի գործընթացներով»:

Հարցին, թե արդյոք նախընտրական  քարոզչության ժամանակ դա վարչական ռեսուրս չի համարվում, նա ասաց, որ ոչ. «30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել ու շատ մարդիկ միշտ դիմել են, դիմումներ են գրել ու աջակցություններ են ստացել: Թող մարդիկ մտածեին 300 տարի էդ մարդկանց սոված չթողնեին, ապրելու միջոց տային, եւ հիմա նման բաներ չասեին»:

Լրագրողի դիտարկմանը, թե Սյունիքում երբ նման գործընթացներ տեղի ունեցան, շատ ՔՊ-ականներ դա որպես կաշառք դիտարկեցին եւ նույնիսկ քրեական գործեր հաուցվեցին, Հարությունյանը հակադարձեց որ դրանք իրար նման չեն:

«Իհարկե, նման չեն, որովհետեւ դա շարունակական գործընթաց է, դա աշխատանքային պրոցես է»,- հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Տպել
Ամենաշատ