News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Այնտեղ հատվածներ կային, որ օգտագործվում էին եւ մեր կողմից, եւ ադրբեջանցիների կողմից, բայց երկու օր առաջվա դրությամբ, ամբողջովին անցավ իրենց վերահսկողության տակ եւ մեր կողմից այդ հատվածներն այլեւս չեն օգտագործվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի գրառմանը, թե Փելա սարն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Նրա խոսքով, դա շատ լուրջ ստրատեգիական բարձունք է, որտեղ ժամանակին տեղակայված է եղել հայկական զորամասերից մեկը. «Զորամասը վաղուց չկա, 2020-ի դեկտեմբերի 18-ից հետո: Երբ դեկտեմբերի 18-ին ՊՆ-ի հրահանգով մենք զիջեցինք բոլոր անվտանգության գոտիները, ադրբեջանական կողմը մոտեցավ նաեւ Փելա սարին: Բավականին բանակցություններ ընթացան այդ սարի հետ կապված, մի քանի անգամ իրենք փորձեցին ամբողջովին վերցնել Փելա սարի վերահսկողությունը, ինչը չհաջողվեց: Չհաջողվեց նաեւ մեր ակտիվ ներգրավվածության պատճառով, հայ սահմանապահների ակտիվ ներգրավվածության պատճառով: Արդյունքում հունվար-փետրվարին որոշվեց, որ ադրբեջանցիները տեղակայվում են այդ հատվածում, հարեւանությամբ մեր հայ սահմանապահներն են տեղակայվում, ինչպես նաեւ անմիջական հարեւանությամբ ռուս սահմանապահները, եւ հարակից ճանապարհն օգտագործվում է եւ մեր կողմից, եւ իրենց: Երկու օր առաջվա դրությամբ ռուս սահմանապահները էդտեղից դուրս են գալիս, ճանապարհը փակվում է ադրբեջանցիների կողմից արգելափակոցով: Հիմա մենք այնտեղ ելումուտ չունենք ընդհանրապես: Դրա համար ասվում է, որ այդ ռազմավարական կարեւոր հատվածը ամբողջովին անցել է իրենց վերահսկողության տակ»,-ասաց Փարսյանը:

Հարցին, թե ի՞նչ բացատրություն է դրան տվել ՊՆ-ն, Կապանի համայնքապետն արձագանքեց. «Ես չունեմ իրենց կողմից որեւէ բացատրություն: 1990-ականների պատերազմի ժամանակ այդ արձունքից ուղիղ խոցվում էին մեր բնակավայրերը: Այդ բարձունքն առավել մոտ է Ագարակ գյուղին, Խդրանց գյուղին, Սյունիք գյուղին, Դիցմայրի գյուղին, նաեւ Կապան քաղաքին»:

Նա հավելեց, որ իրեն տեղեկացրել են, որ ինչ-որ բանակցություններ դեռ պետք է լինեն. «Սպասենք, տեսնենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը գրառում էր արել՝ նշելով. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում:

Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
Հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը...
Լավրովը Միրզոյանի ներկայությամբ օգտագործեց «30 տարի օկուպացրած» եզրույթը, դրան պատասխան չհնչեց. Մամիջանյան
Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են...
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում...
Ադրբեջանն իրականացնում է մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցում․ արցախյան ՀԿ-ների հայտարարությունը
Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը․․․
Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գա եւ աշխատի. Անդրանիկ Քոչարյան
Տիգրան Աբրահամյան, բարի եղիր ոչ թե  մեծամիտ տեսակետներ հայտարարել, այլ արի հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի տեղյակ լինես նույն գեներալ-գնդապետն ինչպես է նկարագրել իրողությունները...
Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են հայ գերիների հետ
Ձերբակալվածներին հասանելի են գրքերը եւ տեղեկատվական նյութերը (իրենց լեզվով), ինչպես նաեւ նրանց հնարավորություն է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ