News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վերոնշյալ թեմային անդրադարձել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ «Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար»:

Վերոնշյալի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով. «Երկու օր առաջ գործընկերս՝ Աննա Գրիգորյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, նշելով, որ իշխանությունը Կապանի Փելա սարը հանձնում է Ադրբեջանին։ Որքան հնարավորություն ունեցա ճշտեի, սարի մի հատվածում մենք ենք վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները։ Քաղաքական իշխանությունը կամ որևէ կառույց մինչև հիմա դա չի հերքել, ինչը նշանակում է, որ հանձնման գործընթացը լուռ իրականացվում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ