News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Ահաբեկչական գործողությունները շարունակվում են նաեւ տեղեկատվական դաշտում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի դատախազությունը:

Հայտարարությունում ասվում է. «Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, սույն թվականի սեպտեմբերի 25-ին ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել էր քրեական գործ պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ, հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել էր ԱՀ քաղաքացի Մ.Ա.-ն: Քրեական գործի հարուցման փուլում և դրանից հետո ձեռք բերված տվյալների հիման վրա վերջինս կասկածվել էր Ադրբեջանի հատուկ ծառայություններին կամ նրանց ներկայացուցիչներին` ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ քաղաքում գտնվելու և ազատ տեղաշարժվելու տեսարաններ երևակող տեսանյութեր տրամադրելու մեջ:

Քրեական գործով տարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կառավարվող` սոցիալական ցանցերում ակտիվ մի շարք օգտատերեր, տարբեր հետաքրքրություններ ու նախասիրություններ ունեցող անձանց համար գրավիչ ֆեյսբուքյան էջ ձևավորելուց հետո, ինտիմ շփումների ակնկալիք ձևավորելու, սիրային կապ հաստատելու կամ շահավետ բիզնես առաջարկով հրապուրելու եղանակով սերտ կապ են ստեղծել արցախյան տարբեր օգտատերերի հետ և մոլորեցնելու եղանակով ձևավորած վստահության շրջանակում խնդրել ու ստացել կամ փորձել են ստանալ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի հասարակական տարբեր վայրեր պատկերող տեսանյութեր ու լուսանկարներ` դրանք իբրև գովազդային կամ Արցախի Հանրապետության օգտին օգտագործելու կեղծ խոստումներով: Հետագայում այդ տեսանյութերը մոնտաժելու և քարոզչական խոսք ավելացնելու եղանակով վեր են ածվել արցախցիներին ահաբեկելու, վախի մթնոլորտ ստեղծելու և տեղեկատվական գրոհ իրականացնելու համար գործիքի ու տարածվել լայն լսարանի համար հասանելի սոցիալական ցանցերով և լրատվամիջոցներով:

Նկատի ունենալով, որ ԱՀ քաղաքացի Մ.Ա-ի գործողությունները մոլորության հետևանք էին և վերջինիս մոտ բացակայում էր հանցավոր դիտավորությունը, ուստի նախաքննական մարմնի կողմից սույն թվականի հոկտեմբերի 13-ին որոշում էր կայացվել նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

ԱՀ դատախազությունը մեկ անգամ ևս կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի օգտատերերի հետ շփումներից, նման իրավիճակներում հայտնվելու դեպքում անհապաղ տեղեկացնել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը, բացառել նման օգտատերերին որևէ տեսակի տեղեկության փոխանցումը` անկախ ներկայացվող շարժառիթներից ու նպատակներից: Անհրաժեշտ է գիտակցել, որ նման ցանկացած` նույնիսկ անզգույշ արարք, կարող է վնաս հասցնել Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերջին անգամ այցելել են մարտի սկզբին
Գերիները հնարավորություն են ունեցել հեռախոսազրույց ունենալ իրենց ընտանիքի անդամների հետ...
«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների…
57 անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցությունը երկարացվել է 2 ամսով. Այն կազմում է ամսական 300 հազար դրամ
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության...
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա...
Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. 6 ՀԿ-ների հայտարարությունը
Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին...
Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
Հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը...
Ամենաշատ