News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Անվտանգության մեծ խնդիրներ ունենք, մեր երկրի ղեկավարն ասում ա՝ մեր հողերը թուրքինն ա: Այս մասին Գորիսում NEWS.am-ի փողոցային հարցումների ժամանակ նշեց գորիսեցի մի տղամարդ:

«Ադրբեջանը ստեղծվել է Խորհրդային Միության ժամանակ, դրանք բոլորը եղել են հայկական հողեր: Ես զարմանում եմ, թե իյնչու է մեր իշխանությունը համամիտ այն մտքին, որ այդ հողերը թուրքական է, ադրբեջանական է»,-ասաց նա:

Մեկ այլ գորիսեցի նշեց, որ չէր էլ կասկածում, որ հենց Առուշ Առուշանյանն էր ընտրվելու համայնքապետ. «Քաղաքի այս վիճակն ինքն է սարքել գեղեցիկ: Սպասելի էր»:

Գորիսեցի կանանցից մեկն էլ ասաց, որ չեն կարող իրենց ապահով զգալ, երբ որ թուրքը մեր դարպասներից ներս է. «Մենք ապահով կզգանք այն դեպքում, եթե իմանանք, որ մեր բանակն ամուր կանգնած է մեր սահմանին եւ թուրքը չի կարող ներս մտնել: Մայրս Կապանում է, ես արդեն համարյա մեկ տարի է՝ չեմ կարողանում գնամ մորս տեսնեմ: Ինքն էլ մենակ է ապրում: Որովհետեւ վախենում եմ: Ո՞նց կարող եմ ես այդ պոստերով անցնել»:

Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանցի զինծառայողները շատ մոտ են Գորիսին, մի տղամարդ արձագանքեց. «Դա գնացեք էն տրյապկին ասեք, կառավարիչին: Մեզ ինչի՞ եք ասում, մենք էստեղ ենք, մենք պաշտպանվելու ենք: Սյունիքը կապ չունի, մենք առանձին պետություն ենք»:

Առավել մանրամասն տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալիևն այցելել է սեփական ագրեսիայի կառուցվող հուշահամալիր
PMD Projects-ի տնօրեն Նարիման Թոփչուբաշևն ասել է, որ այգին ավելի քան ինը հեկտար տարածք է զբաղեցնում...
Փաստաբան. Ադրբեջանն օգտագործում է գերեվարված հայերին քաղաքական նպատակներով
Վերջին 14 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես փոխել է իր նարատիվներն ու փաստարկները։ Եթե ​​վերցնենք...
Պետրոսյան. Հայաստանը պետք է պարբերաբար բարձրացնի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը
Այս անգամ զրուցեցինք Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի դասախոս...
Պաշտպանելու ենք Հայաստանի սահմանների անխախտելիությունը. Հելսինկյան հանձնաժողովի նախագահ
ՀՀ-ի համար խաղաղության համաձայնագիրը կարեւոր է նրանով, որ վստահ լինի, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ չեն լինի...
11 անհայտ կորածների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300 հազարական դրամները
44-օրյա պատերազմում քաղաքացիական անձանց շրջանում 11 անհայտ կորածների...
44-օրյա պատերազմում զոհված հերոսների մայրերը հրավիրվել են «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպված «Մեզ բացակա չդնեք» միջոցառմանը
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի…
Ամենաշատ