News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իշխող ՔՊ խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը «Հայաստան» խմբակցության անդամները խնդրահարույց են համարում։

«Գործ ունենք մի օրենսդրական նախաձեռնության հետ, որը խոսքի ազատության հետ կապված լուրջ փոփոխություններ է նախատեսում և մեր առաջին գնահատականն այն է, որ այն տեղեկատվության ազատությանը սպառնացող է», - ԱԺ-ում հրավիրած քննարկմանը հայտարարեց պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով, այս նախագիծն էապես խոչընդոտում է ինֆորմացիայի արդարացի հասանելիությունը և տեղակատվության ազատության հետ կապված բավականին սահմանափակումներ է առաջացնում։

Լիլիթ Գալստյանն ասաց, թե նախագիծը, որն առնչվում է զանգվածային լրատվության հետ, ոչ միայն չի քննարկվել զանգվածային լրատվության հիմնական շահառուների՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների, գլխավոր խմբագիրների և փորձագետների կողմից, այլ նաև հանրային քննարկում չի անցել և դրվել է շրջանառության մեջ։

Նախագիծն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացության է արժանացել։

Նախագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ