News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ենթարկվում է համատարած հարձակումների, քանի որ այդ մարմինը հանրությանն է ներկայացնում շփման գծում տեղի ունեցողի իրական պատկերը, ինչի մասին խոսում են նաեւ տարբեր քաղաքական գործիչներ։ Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի դեմ հարձակումները պատգամավորն անընդունելի համարեց, մանավանդ որ դա այն սակավաթիվ ինստիտուտներից է, որը թե՛ մինչեւ պատերազմը, թե՛ դրա ժամանակ եւ դրանից հետո աշխատանքի հսկայական ծավալ է իրականացրել։

Նա տեղեկացրեց, որ այցելությունը շփման գիծ փաստացի արգելված է։

«Այս փաստը ես կարող եմ հաստատել իմ օրինակով, քանի որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում իմ (որպես պաշտպանության եւ անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամի) այցելությունը շփման գիծ համարում են  աննպատակահարմար։ Այս ամենը վկայում է այն մասին, որ իշխանությունները ոչ միայն թույլ են տվել ադրբեջանցի զինծառայողներին մայիսի 12-ին օկուպացնել Հայաստանի տարածքները, այլեւ փորձում են քողարկել ընթացող գործընթացները։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսում է ոչ թե նրանց մասին, ում պատճառով թույլ է տրվել Հայաստանի տարածքի օկուպացիան, այլ օմբուդսմենի պաշտոնում Արման Թաթոյանի լիազորությունների ժամկետի ավարտի։ Այսինքն՝ այս մարդկանց միակ նպատակը իրավիճակը քողարկելն է, որն ստեղծվել է իրենց գործունեության հետեւանքով։ Չնայած Մարդու իրավունքների պաշտպանի դեմ համատարած հարձակումներին՝ գրասենյակի գործունեությունը չի տուժի, այն կշարունակվի»,- ավելացրեց Աբրահամյանը։

Նա հիշեցրեց, որ ցանկացած երկրի հաջող արտաքին քաղաքականության գլխավոր երաշխավորը մարտունակ բանակն է։

«Ուստի գլխավոր խնդիրը պետք է լինի բանակի վերականգնումը եւ արդիականացումը։ Բայց լուրջ աշխատանքի փոխարեն մենք տեսնում ենք իշխանության անլուրջ վերաբերմունքը տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ։ Նրանք զբաղված են միայն այն գործիչների վրա ճնշում գործադրելով, ովքեր խոսում են խնդիրների մասին»,- եզրափակեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այգում 8 հոգով էինք աշխատում, 6-ը՝ կանայք էին. Բերդաշենի բնակիչը՝ հակառակորդի կողմից իրենց թիրախավորելու մասին
Հենց կրակոցներ եղան, դադարեցրինք...
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին…
Բայրամովը Գերցոգին պատմել է օկուպացված հայկական տարածքներում կատարվող աշխատանքների մասին
Գերցոգը նշել է, որ Իսրայելը, որպես ռազմավարական գործընկեր, մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ․․․
Եթե պետությունը սերտիֆիկատ է տվել տուն առնելու համար, ի՞նչ կապ ունի նրա վարկառու լինելը, տարիքը. տեղահանված
Եթե բանկին վճարում է պետությունը, ապա սա ի՞նչ կապ ունի, բանկը չի վստահո՞ւմ այն պետությանը, որն...
Վարձով ապրող տեղահանվածը ո՞նց կարող է նախնական 500 հազար դրամ վճարի, որ գործարք անեն. Քաշաթաղից տեղահանված 
Բանկի մասնագետները բնակարանների գները ցածր են գնահատում...
Քաշաթաղից տեղահանված արցախցիների բողոքի ակցիան Կառավարության դիմաց
Նրանք դժգոհում են, որ բանկերով չեն կարողանում գործարք անել, բնակարաննեի գները ցածր են գնահատվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ