News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում ամենահզոր երկրաշարժն է տեղի ունեցել Պալմա կղզում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), որտեղ հրաբխի ժայթքումը շարունակվում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Իսպանիայի National Geographic ինստիտուտին։

Մասնագետները մագնիտուդը 4,9 են գնահատել, օջախի խորությունը՝ 38 կիլոմետր:

Միաժամանակ հրաբխի հիմնական կոնը կրկին փլուզվել է, հայտնում է «Կարան» հրաբխաբանական ինստիտուտը։

Վերջին մեկուկես ամսվա ընթացքում Պալմայում տեղի են ունեցել մի քանի տասնյակ հազար երկրաշարժեր, սեյսմիկ ակտիվությունը սկսվել է ժայթքումից երկու շաբաթ առաջ:

Միայն շաբաթ օրը գրանցվել են մի քանի տասնյակ ստորգետնյա ցնցումներ, որոնցից տասից ավելին 3 բալից բարձր ուժգնությամբ։

Պալմա կղզում հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ին։ Սեպտեմբերի 29-ի գիշերը լավան հասել է օվկիանոս եւ ձեւավորել ելուստ: Լավան զբաղեցրել է մոտ 850 հեկտար տարածք, ավերվել է ավելի քան 1,3 հազար շինություն, որոնց մեծ մասը՝ բնակելի շենքեր, ավելի քան 7000 մարդ տարհանվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ