News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների քվեարկության համար, որոնք կգործեն տեղական ժամանակով 08:00-20:00-ն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հինգ քաղաքական կուսակցությունները, որոնք պաշտոնապես գործում են երկրում, գրանցել են իրենց թեկնածուներին:

Փորձագետների կարծիքով՝ հաղթանակի գլխավոր թեկնածուն է նախկին նախագահ՝ 64-ամյա Շավքաթ Միրիեւը, որն առաջադրվել է Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից: Նա կողմ է Ուղբեկաստանի հիմնական գործընկերների՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության ընդլայնմանն, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության հետ ինտեգրմանը:

Եւս երկու թեկնածու՝ Էկոլոգիական կուսակցության նախագահ 46-ամյա Նարզուլո օբլոմուրադովն ու Ուզբեկստանում հնագույն Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության 60-ամյա փոխնախագահ Մաքսուդ Վարիսովը կոչ են անում պահպանել եւ զարգացնել միութենական կապերն ու ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Ադոլաթ»-ի («Արդարություն») առաջնորդ 62-ամյա Բախրոմ Աբդուխալիմովը միջված է ներքին քաղաքականության խնդիրների լուծմանը՝ իրականացնել ռեֆորմներ կրթության եւ բնակչության կացության խնդիրներում:

«Միլի Թիքլանիշ» («Ազգային վերածնունդ») դեմոկրադական կուսակցության թեկնածու 46-ամյա Ակիշեր Կադիրովը հայտնի է ԵԱՏՄ-ի հետ Ուզբեկստանի համագործակցությունը քննադատելու ուղղվածությամբ, ինչպես նաեւ հասարակությունում ազգային ավանդույթների պաշտպանությամբ: Ազգային դեմոկրատների առաջնորդը, մասնավորապես, առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել ազգային սովորույթների ու արժեքների նկատմամբ անարգանքի համար:

Ուզբեկստանի ԿԸՀ տվյալներով՝ ընտրացուցակում ներառված է 19,86 միլիոն մարդ, ձեւավորվել է 14 շրջանային ընտրահանձնաժողով, ստեղծվել է 10 760 ընտրատեղամաս: Վաղաժամկետ քվեարկել է ավելի քան 420 հազար քաղաքացի, որոնք չէին կարող ընտրությունները օրը գտնվել բնակության վայրում, նրանց քվեարկությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում: Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը: Ընտրողների մասնակցությունը պետք է կազմի 33 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ