News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) նախազգուշացրել է, որ միլիոնավոր աֆղանստանցիներ այս ձմռանը սովի կմատնվեն, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, հաղորդել է BBC-ն:

ՊՀԾ-ի տվյալներով՝ բնակչության կեսից ավելին՝ մոտ 22.8 միլիոն մարդ, բախվում է պարենային անվտանգության բացակայության սուր խնդրի հետ, եւ մինչեւ հինգ տարեկան 3.2 միլիոն երեխա տառապում է խիստ թերսնումից: «Աֆղանստանն այժմ աշխարհի ամենածանր հումանիտար ճգնաժամերից մեկն է, եթե ոչ ամենավատը», - ասել է ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին:

Երկիրը համարվում է օգնությունից կախված, եթե նրա համախառն ներքին արդյունքի 0-10 տոկոսը կամ ավելին ստացվում է արտաքին օգնությունից: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Աֆղանստանի դեպքում ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը կազմել է միջազգային օգնությունը։

Շատ աֆղանստանցիներ այժմ վաճառում են իրենց ունեցվածքը՝ սնունդ գնելու համար: Արգելվել է Թալիբանի նոր վարչակազմի հասանելիությունը օտարերկրյա ակտիվներին, ինչը նշանակում է, որ պետական ​​ծառայողները եւ այլ աշխատողներ չեն վարձատրվում:

«Արդեն ավելի քան հինգ ամիս է, ինչ աշխատավարձ չեմ ստացել», - BBC-ին ասել է Հերաթից մի ուսուցիչ: «Կյանքը դժվար է: Ես վաճառում եմ այն ​​ամենը, ինչ ունեմ տանը։ Մենք վաճառում ենք մեր անասուններին, կտրում ենք մեր ծառերը՝ վառելափայտ վաճառելու համար»:

«Մարդիկ այստեղ աղքատ են»,- ասել է Քանդահարի բնակիչներից մեկը։ «Երեկ տեսա մի կնոջ, որը տեղի հյուրանոցներից մեկի աղբամաններում սնունդի մնացորդներ էր հավաքում: Հարցրի նրան, թե ինչու է դա անում, եւ նա պատասխանեց, որ այլ լուծում չունի, փորձում է երեխայի համար սնունդ գտնել»:

ՊՀԾ-ն զգուշացրել է, որ մոտալուտ ձմեռը սպառնում է էլ ավելի մեկուսացնել աֆղանստանցիներ, ովքեր կախված են մարդասիրական օգնությունից: Աֆղանստանում առաջին անգամ քաղաքային բնակչությունը տառապում է պարենային անապահովությունից այնպես, ինչպես գյուղական համայնքները, նշել է կազմակերպությունը:

Հոկտեմբերին կազմակերպությունը նախազգուշացրել է, որ անհապաղ բուժման բացակայության դեպքում մեկ միլիոն երեխա կարող է մահանալ սուր թերսնումից:

Սեպտեմբերին Ժնեւում կայացած խորհրդաժողովում միջազգային հանրությունը խոստացել է ավելի քան 1 միլիարդ դոլար աջակցություն տրամադրել աֆղանստանցիներին:

Աֆղանստանի պարենային ճգնաժամը սրվում է նաեւ ջրի պակասի եւ սաստիկ երաշտի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գուտերեշը պատրաստ է հանդիպել Լավրովի հետ
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կնախագահի ապրիլին․․․
Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման հարցը
Խնդիրը զուտ քաղաքական, այլ ոչ թե իրավական բնույթ է կրում․․․
Հռոմի ստատուտի վերաբերյալ ՍԴ որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է եւ հղի է անկախատեսելի հետեւանքներով. ՀՀԿ
Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության  դիմումի...
ՄԱԿ-ի փաստահավաք առաքելությունը Լիբիայում մարդկության դեմ հանցագործություններ է բացահայտել
Փորձագետները հայտարարել են, որ Լիբիայում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը «վատթարանում է»․․․
Սարգիս Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում
Յարոսլավ Կուրֆյուրստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ...
Մարդկության գոյատեւումը կախված է ջրային ռեսուրսների տնօրինումից․ ՄԱԿ
ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է համաժողովի նախօրեին, ասվում է, որ աշխարհի բնակչության 26%-ը՝ 2 մլրդ մարդ, չունի խմելու անվտանգ ջուր․․․
Ամենաշատ