News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Աշխարհը կարող է հայտնվել աղետալի իրավիճակում, եթե համաշխարհային առաջնորդները ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովում չկարողանան պատշաճ կերպով անդրադառնալ ջերմոցային գազերի արտանետումների խնդրին: Այս մասին Observer-ի հետ հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Պատրիսիա Էսպինոզան։

«Մենք իսկապես խոսում ենք երկրների կայունության պահպանման, երկար տարիների ընթացքում մեր ստեղծած ինստիտուտների պահպանման, լավագույն նպատակների պահպանման մասին։ Աղետալի սցենար կլինի, եթե տեղահանվածների զանգվածային հոսքեր ունենանք», - հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ հետեւանքներն էլ ավելի լուրջ են լինելու: «Դա կնշանակի ավելի քիչ պարենամթերք, ինչը նշանակում է, որ հավանական է պարենային անվտանգության ճգնաժամ: Խոսքը միայն շրջակա միջավայրի պաշտպանության մասին չէ: Սա վերաբերում է նաեւ մեր կառուցած ողջ համակարգին:

Ակնկալվում է, որ Գլազգոյում COP26 գագաթնաժողովին համաշխարհային առաջնորդները ձգտելու են հասնել 2015 թվականի Փարիզի համաձայնագրով սահմանված նպատակներին, որի նպատակն է նախաարդյունաբերական մակարդակի համեմատ նվազեցնել գլոբալ տաքացումը 1.5 աստիճան Ցելսիուսով:

2015 թվականի համաձայնագիրը ստորագրողներից պահանջվում է մշակել կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի ավելի ու ավելի ագրեսիվ ծրագրեր եւ հինգ տարին մեկ անգամ նպատակներ ներկայացնել համաշխարհային հարթակում. գործընթաց, որը, ըստ Էսպինոզայի, կարող է դժվար լինել որոշ երկրների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը պետք է դադարի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրել․ Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին
Նամակում հերքվում է ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից տարածված ապատեղեկատվությունն այն մասին․․․
Բաքվում ռազմական հանցագործություններիիրականացման մասին նյութերը կարող են ուղարկվել Հաագայի դատարան․ ՀՀ ներկաացուցիչ
Մեր միջազգային իրավաբանները ուշադիր արձանագրում են նման չդադարող հռետորաբանությունը, որը հնչում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով․․․․․․․․․․․․․
Արդարադատության միջազգային դատարանից որեւէ արձագանք ակնկալել պետք չէ․ փաստաբան
Իհարկե, եղել են դեպքեր, երբ դատարանը նման նախաձեռնություն է ցուցաբերել, բայց մեր դեպքում դա դեռեւս չենք տեսնում․․․
Անհրաժեշտ ենք համարում ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցների ձեռնարկումը՝ ուղղված ԼՂ ժողովրդի իրավունքների ապահովմանը. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանն ամեն գնով ձգտում է կոտրել սեփական հողում ազատ ապրելու արցախցիների կամքը՝ չխորշելով անգամ ահաբեկչական գործողություններից...
Առաջիկա տասնամյակներին Գանգեսը եւ Հարավային Ասիայի այլ գետեր կարող են ծանծաղանալ. Անտոնիու Գուտերիշ
Առաջիկա տասնամյակներին հարավասիական ջրառատ շատ գետեր կարող են բարակել...
Եմենի հակամարտող կողմերը պատմական փոխանակման շրջանակներում պայմանավորվել են 887 ձերբակալվածների ազատ արձակման մասին
Գրունդբերգը հրաժարվել է նշել, թե յուրաքանչյուր կողմից քանի բանտարկյալ է ներառված այս համաձայնագրում․․․
Ամենաշատ