News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սեւակ Համբարձումյանի, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, մերժել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին ազատ արձակելու մասին պաշտպանների բողոքը։

NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Օնիկ Առաքելյանն ասաց, որ Գալստյանը դատարանի կայացրած որոշման հետ համաձայն չէ։

Նա նշեց, որ քրեական գործով նշանակված փորձագիտականն եզրակացություն չկա. «Քննչական մարմինը դադարեցրել է փորձաքննությունները, նոր փորձաքննություն է նշանակվել»։

Պաշտպանը հայտնեց, որ իրենք պահանջել են, ինչպես քրեական գործում է նշված, անպիտան հրթիռները փորձարկել.

«Քննչական մարմինը մտավախություն ունի, որ հրթիռները կաշխատեն, գործը կփլուզվի։ Պահանջում ենք, որ փորձարկեն հրթիռները, հասկանանք կրակում է, թե՝ չի կրակում»։

Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Նա մեղադրվում է նյութական ծանր հետեւանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։

Նշենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ