News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Youtube-ի վիդեոհոսթինգի սերվիսը մասամբ արգելափակել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի պաշտոնական ալիքը՝ նրան մեկ շաբաթով զրկելով նոր հրապարակումներով հանդես գալու հնարավորությունից։ Ինչպես նշվում է ընկերության հայտարարությունում, դա արվել է պետության ղեկավարի կողմից հանրույթի կանոնները կրկին խախտելու պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հանել ենք տեսանյութը Ժաիր Բոլսոնարուի ալիքից մեր կանոնները խախտելու պատճառով՝ COVID-19-ի մասին բժշկական բնույթի ոչ ստույգ տեղեկատվություն տարածելու համար, որում ասվում էր, որ պատվաստանյութերը չեն նվազեցնում վարակվելու վտանգը եւ հանգեցնում են այլ վարակիչ հիվանդությունների»,- հայտարարությունը մեջբերում է CNN Brasil հեռուստաալիքը։ «Մենք մեր քաղաքականությունը վարում ենք հետեւողականորեն, անկախ այն բանից, թե ով է կոնտենտը ստեղծողը, եւ անկախ նրա քաղաքական հայացքներից»,- նշել է վիդեոհոսթինգի աշխատակազմը։

Սոցցանցերում իր ամենշաբաթյա ուղիղ եթերի ժամանակ Բոլսոնարուն հինգշաբթի օրը մեջբերել էր կայքերի հրապարակումներից մեկը, որում ասվում էր, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների մոտ իբր հետագայում հայտնաբերվել է ՁԻԱՀ, ինչն արդեն հերքվել է Միացյալ Թագավորության առողջապահության նախարարության կողմից։ Բոլսոնարուի հրապարակումը հանվել է նաեւ Ֆեյսբուքին պատկանող պլատֆորմներից։

Սա հուլիսից ի վեր Բրազիլիայի նախագահի կողմից Youtube-ի կանոնների խախտման երկրորդ դեպքն է։ Առաջին նախազգուշացումը արվել էր հուլիսին այն պնդման համար, թե դիմակներ կրելը չի օգնի պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց։ Այս անգամ նախագահին զրկել են մեկ շաբաթվա ընթացքում իր ալիքում նոր տեսանյութեր հրապարակելու հնարավորությունից, հները նախկինի պես հասանելի են։ Հաջորդ 90 օրում հերթական խախտման դեպքում քաղաքական գործչի ալիքը, հարթակի կանոններին համապատասխան, կարող է փակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ