News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ Ֆինանսների նախարարը մտահոգություն է հայտնել, որ տարին ավարտվելու է բարձր գնաճով։ Մտահոգություն հայտնելը, մեղմ ասած, ոչինչ չասել է։ Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ «Հայաստան. Խմբակցության պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

նա, մասնավորապես, նշել է. «Բարձր գնաճը, ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, հունվար-սեպտեմբեր կտրվածքով հասել է 8.9 տոկոսի։ Սակայն սպառողի վրա ազդեցությունը անհամեմատ մեծ է։ Հասարակ մարդու ամենօրյա գնումներում հաց է, կարագ, կաթնամթերք, մսամթերք, և այս ապրանքների գները 8.9 տոկոսով չէ, որ բարձրացել են։ Դուրս եկեք փողոց, հարցրեք մարդկանցից, հետևեք խանութների դրամարկղերի մոտ շվարած կտրոնին նայող հաճախորդներին։ Ըստ Վիճակագրության կոմիտեի սննդամթերքի գնաճը միջինը կազմել է 15.4 տոկոս, իսկ առանձին մթերքների գնաճը հասնում է 40-50 տոկոսի։

Հացը թանկացել է 9.8, ալյուրը և ձավարեղենը 9.2, խոզի միսը 40.2, թռչնամիսը՝ 18.3, ձուկը 31, կարագը ՝ 14.2, սննդային յուղերը՝ 49.6, շաքարը՝ 31.1 տոկոսով։ Տևական ժամանակ է, ինչ իշխանություններն անտարբեր են այս թանկացումների նկատմամբ։

Եթե հարցնում ենք պատճառների մասին, արդարացում միշտ կա՝ սկսած դոլար-դրամ փոխարժեքից մինչև՝ «թանկացումները միայն մեր երկրում չեն, ամբողջ աշխարհում են» ձևակերպումը։ Սակայն դրամը վերջին ամիսներին վերականգնել է իր նախկին մակարդակը, միջազգային շուկայի և ՀՀ -ում դրա արտահայտության տարբերությունն էլ խիստ անհամարժեք է։

Նույնիսկ Փաշինյանի հայտնի «կարագը թանկացել ա, խառը կանաչի կերեք, գառան միսը թանկացել ա, սոխ կերեք» սարկազմը, որով նա քննադատում էր 2017թ. 5.5 տոկոս գնաճը, այսօր կրկնելն անիմաստ է, քանի որ տերևավոր բարջարեղենը թանկացել է 76.9 տոկոսով, գլուխ սոխը՝ գրեթե 52 տոկոսով։ Այնպես որ, նույնիսկ խառը կանաչին ու սոխը իրավիճակը չեն փրկում:

Թե ինչու են բանջարեղենի գներն այսքան բարձր, ևս խելքը գլխին հիմնավորում չկա։ Սա էլ ոչ փոխարժեքի, ոչ էլ միջազգային գների հետ կապ չունի, սակայն գնաճը հասել է 64.5 տոկոսի։ Կարտոֆիլը մեկ տարի առաջվա համեմատ թանկացել է 66.7, լոլիկը՝ 60, վարունգը՝ 54, կաղամբը՝ 68, կանաչ լոբին՝ 59,5, կանաչ սոխը՝ 70 տոկոսով։

Պարենային ապրանքներից զատ գրեթե 10 տոկոս ոչ պարենային ապրանքների թանկացում է։

Հունվարի 1-ից կթանկանա նաև ջուրը 184 դրամից 200 դրամ։ Թե որքան կլինի գազի գինը, դեռ դժվար է կանխատեսումներ անել, սակայն մի բան ակնհայտ է, որ այս հարցում էլ ինչպես ասում են « մայրամուտները խաղաղ չեն»։ Հաջորդ տարվա համար կառավարութունը կանխատեսում է 5.5 տոկոս գնաճ, մինչդեռ միջին գնաճը 2021-ին կանխատեսվում էր 2.3 տոկոսի մակարդակում, որը 1.1 տոկոսային կետով բարձր էր 2020-ի սպասողականից։ Արդյունքում 2.3-ի փոխարեն մենք ունեցանք 8.9 տոկոս գնաճ։ Իսկ թե ինչ սպասել հաջորդ տարի 5.5 տոկոս կանխատեսման փոխարեն, արդեն կարելի է լուրջ ենթադրություններ անել։

Ակնկալել, որ այս իշխանությունը կարողանալու է զսպել գնաճը, միամտություն կլինի։ Ճիշտ մեխանիզմներ ներդնելու և գործիքակազմեր օգտագործելու համար պետք է իշխանությունը տեղում լինի, իսկ մեր երկրում վաղուց արդեն իշխանություն չկա։ Ամենահեշտ տարբերակը, թերևս, ԿԲ-ի վրա ողջ պատասխանատվությունը թողնելն է, ինչ էլ անում է կառավարությունը։ Մինչդեռ միայն ԿԲ-ի կողմից եռամսյակային վերանայման արդյունքում վերաֆինանսավորման տոկոսադրույքները 0,25 տոկոսով բարձրացնելը, բավարար չէ։ Անհրաժեշտ են համալիր լուծումներ, գնաճը և դրա ազդեցությունը մարդկանց կյանքում մեղմելու համար։ Սակայն կառավարությունն, օրինակ, բավարարվում է թոշակները 2100 դրամով բարձրացնելով։ Դե թող գնա թոշակառուն այդ 2100-ով բարձրացված սակագնով ջրի վարձը մուծի, կամ փորձի կենսական անհրաժեշտության պարենային ապրանքներ ձեռք բերի։

Նույնիսկ աննշան գնաճը, հաշվի առնելով, որ Հայաստանում քաղաքացիների եկամուտները բարձր չեն, գումարած աղքատության մակարդակը, անմիջապես և շատ ուժեղ անդրադառնում է քաղաքացու վրա: Այսօր գնաճը աննշան չէ, հետևանքները տեսնում է յուրաքանչյուր քաղաքացի: Իսկ թե ինչ ծանր հարված են այս խելահեղ գները հասարակ մարդու համար, բարձրաստիճան պաշտոնյաները դժվար հասկանան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 6,5 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել.ՊԵԿ
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին...
Նոր դրամաշնորհ Եվրահանձնաժողովի կողմից՝ Հայաստանի համար. Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72 մլն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի,…
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
Ամենաշատ