News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Բաքըրքյոյում հայազգի հայտնի ինժեներ Հովհաննսես Տատյանի անունով փողոցը Ստամբուլի քաղաքապետարանը կրկին  փոխել է։

Թուրքական Medyascope–ի փոխանցմամբ՝ 2008 թվականից Բաքըրքյոյի քաղաքապետարանը փողոցը անվանակոչում է Տատյանի անունով, սակայն որոշ ժամանակ անց Ստամբուլի քաղաքային խորհուրդը կրկին հետ է փոխում անունը։

Բաքրքյոյի բնակիչները շեշտում են, որ իրենք կողմ են, որ փողոցը կոչվի Տատյանի անունով, քանի որ նա Օսմանյան կայսրության հայտնի ինժեներ էր ու երկրի համար շատ բան է արել։

Հովհանես Տատյանը ծնվել է 1799 թվականին։ Նա երիտասարդ տարիքից զբաղվել է վառոդագործությամբ եւ դարձել հայտնի ինժեներ։  Նա Օսմանյան բանակում կարեւոր պաշտոններ է զբաղեցրել։ Կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Տատյան դպրոցը, որոնք մինչեւ հիմա կան հենց Տատյան փողոցում, որը Ստամբուլի քաղաքապետարանն անընդհատ փոխում է ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ