News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականցվող աշխատանքներն ու ծրագրերը։ Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, էլեկտրոնային կառավարման, նորարարության ոլորտներում Լիտվան աշխարհի առաջատար երկրներից մեկն է հանդիսանում, և այս առումով կարևորել է փորձի փոխանակման, փոխգործակցության հնարավորությունները երկու երկրների միջև։

ԲՏԱ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նշել է, որ Հայաստանի և Լիտվայի միջև սիներգիայի և լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները բազմաթիվ են: Դեսպանը հատկապես ընդգծել է ստարտափների, ֆինանսական տեխնոլոգիաների, լայնաշերտ ինտերնետի հետ կապված Լիտվայի փորձը, որում երկիրը առաջատար դիրքեր է գրավում Եվրամիությունում: Այս համատեքստում Ստանիտե-Տոլոչկիենեն ողջունելի է համարել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ գործիքների կիրառումը, ինչպիսիք են Թվինինգը, Թայեքսը և այլն: Դեսպանը նշել է նաև, որ լիտվական կողմը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիական ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի գործունեությամբ։

Կողմերը երկուստեք ընդգծել են փոխայցելությունների անհրաժեշտությունը՝  երկրների ստարտափների միջև համագործակցության, գործընկերների ձեռքբերման, փոխճանաչելիության նպատակով:

Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, փոստի, տիեզերական գործունեության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ