News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հակոբ Արշակյանն ընտրվել է Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Քննարկվել են հանձնաժողովների կողմից մշակվող մի շարք մոդելային իրավական փաստաթղթերի նախագծեր: Հայկական կողմի ներկայացրած առաջարկների հիմնական մասն արտացոլվել է հավանության արժանացած նախագծերում:

Որոշում է ընդունվել դիտողություններն ու առաջարկները փոխանցել նախագծերը մշակողներին` հաջորդ նիստերում քննարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռազմական համագործակցություն Երևանի և Ֆրանսիայի միջև. ի՞նչը կարող է դրան խանգարել 
Ֆրանսիայից ռազմական օգնության տրամադրման հնարավոր խոչընդոտ կարող է լինել ոչ միայն...
Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը մեկնարկել էր 2000-ականներից. Վլադիմիր Վարդանյան
Եթե նայենք Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացրած այն երկրների աշխարհագրությունը, ապա կտեսնենք, որ…
Պապիկյանի փոխարեն Տուլայում ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին մասնակցել է Արտակ Տոնոյանը
Այդ նիստին նաև մասնակցում է Ադրբեջանի ՊՆ նախարարը․․․
Ռուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման համար. Շոյգու
Նա առաջարկել է «քննարկել գլոբալ օրակարգը...
Սուրեն Պապիկյանը չի մասնակցում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն է տարածել առ այն, որ այսօր Տուլայում ԱՊՀ...
Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունները մասնակցում են ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Ութ երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Տուլա...
Ամենաշատ