News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կարգապահական այս վարույթն առհասարակ անհեթեթությունների շարք է, զարմանում եմ՝ ինչպես ենք ԲԴԽ-ում այս վարույթի հարցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Զարուհի Նախշքարյանը:

«Իմ դեմ կարգապահական վարույթ հարուցվել է դատարանի կողմից հայեցողական որոշում կայացնելու հիմքով, եթե այս տրամաբանությունը շարունակի գործել, կնշանակի, որ ցանկացած դատավոր պետք է հաշվի առնի, որ իր որոշման համար կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել կամ գոնե հետապնդվել»,- նշեց դատավորը:

Հարցին, թե ինչու է նա ուշադրության կենտրոնում եւ ինչու են իր դեմ մի քանի վարույթներ հարուցվում եւ արդյոք կան քաղաքական երանգներ, դատավորը նկատեց՝ փորձում է հավատալ, որ այդպես չէ:

«Հետագա ընթացքն ավելի պարզ կդարձնի պատասխանը: Դատական համակարգի նկատմամբ ճնշման մի միջոց էլ նման անհեթեթ կարգապահական վարույթներ հարուցելն է, ըստ իս, եւ նման քաղաքական մոտեցումը, կարծում եմ, կարող է նպատակ ունենալ այս կամ այն որոշումը կայացնելու կամ չկայացնելու հարցում ազդեցություն ունենալ դատարանի վրա:

Հարցին՝ արդյո՞ք իր հանդեպ ճնշումներ եղել են, Նախշքարյանը նկատեց՝ իր նկատմամբ ճնշումներ, առհասարակ, դժվար է գործադրել:

«Բայց կարգապահական այս վարույթներով նման փորձ է արվում, համենայն դեպս, կարող է նման կերպ թվալ: Տարիներ շարունակ իրավական ողջ համույթը՝ այդ թվում դատավորները, փաստաբանները, ՀԿ-ները, փորձել են ծառայել դատական իշխանության անկախությանը հասնելու նպատակին: Դա ոչ միայն կանգնել է, այլ նաեւ հետնահանջ ունենք, եւ, իմ կարծիքով, պետք է պայքարենք, որ գոնե այս ոլորտում ամրագրված հաջողությունները պահպանվեն»,- նկատեց Նախշքարյանը:

Տպել
Ամենաշատ