News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի հարավում գտնվող Չիապաս նահանգում անհայտ անձը կրակել է հայտնի լրագրողի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Heraldo de Chiapas-ի տեղական խմբագրությանը։

Հաղորդվում է, որ 62-ամյա Ֆրեդի Լոպես Արեւալոն հինգշաբթի երեկոյան վերադարձել է տուն՝ Սան Կրիստոբալ դե լաս Կասաս համայնքում՝ մեկ այլ քաղաք ուղեւորությունից հետո: Երբ լրագրողը բեռնախցիկից իրեր է հանել, հանցագործը հրազենով մահացու վիրավորել է նրան, ապա` անհետացել մոտոցիկլետով։

Լոպես Արեւալոն որպես թղթակից աշխատել է տարբեր արտասահմանյան գործակալություններում, ինչպես նաեւ խմբագիր է եղել Novedades de México, Prensa Libre de Guatemala եւ Notimex տեղական պարբերականներում: Իր կարիերայի ընթացքում նա լուսաբանել է զինված հակամարտությունները ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, հաղորդում է Associated Press-ը:

Լրագրողը տարածաշրջանային Maya Press գործակալության հիմնադիրն էր, որն ընթերցողներին իսպաներեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով տեղեկացնում էր Չիապաս նահանգում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Մարդու իրավունքների, բնակչության եւ միգրացիայի հարցերով փոխնախարար Ալեխանդրո Էնսինասը ավելի վաղ հայտնել էր, որ երեք տարվա ընթացքում Մեքսիկայում սպանվել է 47 լրագրող։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ