News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գուանտանամոյի բանտում գտնվող ամերիկացի բանտարկյալ Մաջիդ Խանը, որը մեղադրվում է Ալ-Քաիդա խմբավորմանն աջակցելու մեջ, առաջին անգամ խոսել է հարցաքննությունների ժամանակ ԱՄՆ ԿՀՎ-ի հետախույզների դաժան խոշտանգումների եւ բռնությունների մասին, գրում է «Լենտա»-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Բանտարկյալը երդվյալ ատենակալների դատարանին պատմել է, որ ինքը երկար ժամանակ բռնության է ենթարկվել ԿՀՎ ստորգետնյա օբյեկտներում՝ այսպես կոչված «սեւ կետերում» (black site)` չնայած հետաքննության հետ համագործակցելու պատրաստակամությանը: Խանը պարզաբանել է, որ իրեն մի քանի օր մերկ կախել են առաստաղից, սառը ջուր են լցրել նրա վրա եւ թույլ չեն տվել քնել, սովամահ են արել եւ գլուխը ջրի տակ պահել՝ բանտարկյալին խեղդելու համար, ինչպես նաեւ ծեծի և բռնաբարության են ենթարկել:

«Կարծում էի, որ կմեռնեմ։ Ես աղաչում էի նրանց կանգ առնել եւ երդվում, որ ոչինչ չգիտեմ։ Որքան շատ էի համագործակցում եւ խոսում, այնքան ավելի շատ էի խոշտանգում ինձ»,- պատմել է Գուանտանամոյի բանտարկյալներից մեկը: Գործակալությունը պարզաբանել է, որ սա առաջին դեպքն է, երբ առանձնապես կարեւոր բանտարկյալը հնարավորություն է ստացել խոսել հարցաքննության մեթոդների մասին։

Նա մոտ երեք տարի անցկացրել է ԿՀՎ գաղտնի հաստատություններում մինչեւ 2006 թվականի սեպտեմբերին Գուանտանամո ուղարկելը: Բանտարկյալը պարզաբանել է, որ այս ամբողջ ընթացքում լույս չի տեսել եւ բացի պահակներից ու քննիչներից ոչ մեկի հետ չի շփվել։

41-ամյա Խանը խոստովանել է, որ Ալ-Քաիդայի առաքիչն էր եւ ներգրավված էր մի քանի դավադրությունների ծրագրման մեջ, որոնք այդպես էլ չեն իրագործվոլ: 2012 թվականի փետրվարին նա իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքներով, այդ թվում` դավադրության, սպանության եւ ահաբեկչությանը նյութական աջակցություն ցուցաբերելու համար:

Սպասվում է, որ տղամարդը կդատապարտվի 25-ից 40 տարվա ազատազրկման։ Հետաքննության հետ համագործակցության համար նրա պատժաչափը կկրճատվի, հաշվի կառնվի նաեւ 2012 թվականից բանտում անցկացրած ժամանակը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց
Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ մեր միջնորդության բավարարմամբ...
Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ
Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում կազմվել են փաստաթղթեր…
«Զվարթնոցում» ձերբակալվել 45-ամյա կինը. նա հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնության կասկածանքով. Դեպքը եղել է այսօր
Սակայն ակցիայի մասնակիցներից մեկը, պաշտոնատար անձի օրինական...
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բարեկամներ, հենց հիմա ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ինձ բերման է ենթարկում, սպասենք նորություններին, ինձ տանում են ոստիկանության...
Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Մայիսի 10-ին՝ ժամը 00:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ամենաշատ