News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի կերպ չի համակերպվում մի քանի համայնքներում գրանցած պարտության հետ։ ՔՊ -ն, հիշեցնենք, Գորիսում, Գյումրիում ու Մեղրիում քաղաքապետ ընտրելու համար բավարար չափով ավագանու մանդատ չի ստացել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները, բացի առաջիկա ՏԻՄ ընտրություններին ավելի մեծ խանդավառությամբ ու ջերմեռանդորեն պատրաստվելը, փորձում են այլ ուժերից ավագանու մանդատ ստացած թեկնածուների վրա ազդել։ Դա անում են տարբեր մեթոդներով՝ համոզելով, բարեխոսելով, գումար կամ ցանկալի աշխատատեղ առաջարկելով։ Բանը անգամ ահաբեկելուն կամ վախեցնելուն է հասնում։

Մեզ հասած տեղեկություններով՝ իշխանությունն անում է ամեն բան, որ իրենց պակասող ձայները ստանա ու սեփական թեկնածուին համայնքապետ դարձնի։ Կուսակցականացվածությունից դժգոհող Փաշինյանի ու թիմակիցների համար այժմ, փաստորեն, կենաց-մահու խնդիր է դարձել թեկուզ ամենափոքր համայնքում սեփական թեկնածուին «թագավոր» կարգելը, որ հանկարծ ու հանկարծ որևէ այլ մեկը չթփրտա։ Սա ոչ այլ ինչ է, քան իշխանության վրա դողալու ու այն կորցնելու վախի դրսևորում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ամենաշատ