News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը հաջողությամբ «արթնացել» է արեգակնային միացման պատճառով կապի կարճատեւ կորստից հետո եւ վերադարձել է Կարմիր մոլորակի վրա աշխատելու: Այն նույնիսկ «զանգահարել է» տուն եւ կիսվել Մարսի իր առաջին լուսանկարներով, գրում է universemagazine.com-ը՝ վկայակոչելով Live Science-ը:

Perseverance-ը եւ մարսյան այլ տիեզերանավեր վերջերս երկու շաբաթով զրկվել էին կապից: Այդ պահին Մարսն Արեգակի հակառակ կողմում էր Երկրի տեսանկյունից։ Այս դասավորության մեջ, որը հայտնի է որպես արեւային միացում, մեր աստղը կարող է խեղաթյուրել Երկրից Կարմիր մոլորակ ուղարկված հրամանները, ուստի ՆԱՍԱ-ն եւ տիեզերական այլ գործակալություններ կապի մեջ չեն մնում եւ մեքենաները սպասման վիճակ են տեղափոխում:

Երբ Մարսը վերադարձավ ՆԱՍԱ-ի՝ Հարավային Կալիֆորնիայում գտնվող Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի տեսադաշտ, վեցանիվ ռոբոտն «արթնացավ» եւ վերսկսեց  45 կիլոմետր լայնությամբ Ջեզերոյի խառնարանի հետախուզումը: Ըստ գիտնականների՝ միլիարդավոր տարիներ առաջ դրանում լիճ եւ դելտա գետեր են եղել:

«Ես վերադարձա աշխատանքի: Մի քանի լուսանկար են արել, ուսումնասիրում էի եղանակը, կատարում քիմիական փորձարկումներ, ինչպես նաեւ ստանում էի ծրագրային ապահովման թարմացումները», - ասվում է Perseverance-ի թվիթերյան էջին:

Գրառման մեջ ներառված են երկու հիասքանչ թարմ լուսանկար այն տարածքից, որն այժմ հատում է Perseverance-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ