News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիրակի Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիթ Էրդողանն ու Ջո Բայդենը բանակցությունների են սկսել Հռոմում Մեծ Քսանի գագաթնաժողովի շրջանակում: Այդ մասին հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այդ հանդիպումը Թուրքիայում ընկալվում է որպես կարեւոր փուլ երկու կողմերի միջեւ տարաձայությունները կարգավորելու համար, որոնք վերաբերում են, մասնավորապես, Անկարայի կողմից ռազմական տեխնիկա ձեռքբերելու հարցերին: Այդ հարցերն ու իրավիճակը Սիրիայում ու շրջաններում ընդհանուր առմամբ համարվում են առաջնահերթություններ առաջնորդների հանդիպման շրջանակում:

ԱՄՆ-ն, փորձելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրները ձեռքբերելուց հետո, 2019 թվականին հրաժարվել է այդ երկրին մատակարարել F-35 հինգերորդ սերնդի ինքնաթիռները: Այդ խնդիրների ֆոնին Անկարան հայտարարել է, որ ցանկանում է ձեռք բերել Վաշինգտոնից F-16 կործանիչների լրացուցիչ խմբաքանակ համապատասխան մեխանիզմի շրջանակում: Սակայն կա լուրջ ռիսկ, որ Կոնգրեսը կարող է արգելափակել այդ գործարքը՝ հաշվի առնելով Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում դեռեւս արդիական տարաձայնությունները Թուրքիայի կողմից Ս-400-ը ձեռք բերելու առնչությամբ:

Հոկտեմբերի կեսերին Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ հանրապետությունը դեռեւս պատրաստ է դիտարկել ռուսական Սու-35 եւ Սու-57 ինքնաթիռները ձեռք բերելու հնարավորությունը, եթե Անկարային չհաջողվի պայմանավորվել Վաշինգտոնի հետ ամերիկյան կործանիչները մատակարարելու հարցի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ