News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

G20 երկրները վերջնական որոշումներ են կայացրել Հռոմում գագաթնաժողովի արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրանք ընդունում են XXI դարի կեսերին գլոբալ ածխածնային չեզոքություն հաստատելու անհրաժեշտությունը:

G20-ի առաջնորդները կոչ են արել նաեւ միջոցներ ձեռնարկել 1,5 աստիճանով գլոբալ տաքացման աճը սահմանափակելու համար:

G20 երկրների առաջնորդները պարտավորվում են կրճատել համավարակի պայմաններում տարբեր հիվանդություններից նոր պատվաստանյութերի մշակման 300 օրը՝ դարձնելով 100 օր:

G20 երկրները կապահովեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բավարար քանակությունը, կձգտեն արդար բաշխում ապահովել:

G20 երկրները կհակազդեն համաշխարհային մարտահրավերներին, որոնք ազդում են նրանց տնտեսության վրա, այդ թվում՝ թույլ չեն տա, որ մատակարարումների շղթայում խափանումներ տեղի ունենան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ