News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչները ստացել են իսրայելական «օդ-օդ» հրթիռներ։ Ինչպես հաղորդել է Azerbaijani Armed Forces տելեգրամյան ալիքը, Բաքուն I-Derby ER ավիացիոն հրթիռներ է գնել։

Հրապարակման մեջ գործարքի մանրամասներ չեն հայտնվում, սակայն հաղորդվում է, որ հրթիռներն արդեն ադրբեջանական ռազմաօդային ուժերում են՝ ՄիԳ-29 կործանիչների կողմից օգտագործելու համար։ Չի հաղորդվում նաեւ ստացված հրթիռների թիվը։ Նշվում է, որ I-Derby ER հրթիռները իսրայելական Rafael պաշտպանական ընկերության արտադրած Derby հրթիռների արդիականացված տարբերակն են, գրել է «Վոեննոե օբոզրենիե» կայքը։

I-Derby ER հրթիռը միջին հեռահարության հրթիռ է, որը կարող է խոցել թիրախները մինչեւ 100 կմ հեռավորության վրա։ Հրթիռի զանգվածը 118 կգ է, որից 23-ը մարտագլխիկինն է։

Հրթիռակիրներն են F-16C/D, F-5, Mirage, JAS-39 Gripen ինքնաթիռները, ինչպես նաեւ խորհրդային ՄիԳ-21-ը եւ ՄիԳ-29-ը։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զինված են Բելառուսից եւ Ուկրաինայից գնված մինչեւ 10 միավոր ՄիԳ-29 կործանիչներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ