News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Անհասկանալի է, թե որտեղից են ՀՀ իշխանությունները վերցրել 7 տոկոս տնտեսական աճի թվերը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

«Որտեղի՞ց այդ 7 տոկոսը։ Այդ գումարներն ակնկալում եք Ամուլսարի հանքի շահագործումի՞ց, թե՞ ակնկալում եք, որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում կսկսվի տնտեսական աճ։ Եթե երկրորդը, ապա կխնդրեմ հստակեցնել՝ գնահատել եք արդյոք հայ-թուրքական սահմանի բացումից տնտեսական ազդեցությունը»,-հարց ուղղեց Խաչատրյանը։

Քերոբյանն իր հերթին հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը հաշվի չի առնվել կանխատեսվող տնտեսական աճի մեջ։ Խոսելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հնարավոր վերսկսման մասին՝ նախարարը նշեց, որ դա, ամեն դեպքում, ժամանակ է պահանջում։ «Եթե նույնիսկ բոլոր խնդիրները լուծվեն, եւ հանքը վերադառնա շահագործման ռեժիմի, լավագույն դեպքում 12 ամիս կպահանջվի: Այժմ սպասում ենք քրեական գործի արդյունքներին։ Սրանից են կախված Ամուլսարի հարցի հետագա քննարկումները»,-նշեց նախարարը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ