News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 27-28-ը Պյատիգորսկում կայացել է ռուս-ադրբեջանական սահմանագծման համատեղ հանձնաժողովի տասներորդ նիստը։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման գործընթացի շարունակման հետ կապված հարցեր, հաստատվել է հանձնաժողովի 2022 թվականի աշխատանքային ծրագիրը։

Կողմերը արձանագրել են, որ Սահմանագծման ռուս-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի 2021 թվականի աշխատանքային պլանն ամբողջությամբ ավարտված է։ Հանդիպումն անցել է բաց երկխոսության և փոխըմբռնման ոգով։

Հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի տարածքում։ Հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ