News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնել:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ 24 համայնքներից ստացված 27 սուբվենցիոն ծրագրերի շինաշխատանքները եւ գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են, ընդհանուր գումարը կազմում է 1,6 մլրդ դրամ, որից պետական բյուջեի  ֆինանսավորումը 532 մլն դրամ է: Այսպիսով կարիք է առաջացել պետական բյուջեից հատկացնել 532 մլն դրամ:

Ըստ նախարարի ներկայացման՝ ծրագրերից 5-ը 2020 թվականին է հաստատվել, 22-ը՝ 2021 թվականին:

«Այսպիսով կարիք է առաջացել ՀՀ պետական բյուջեից մարզպետարաններին հատկացնել 532 մլն դրամ շինարարական ընկերություններին ֆինասավորելու ահամր»,- ասաց Սանոսյանը և թվարկեց, թե,  որ մարզին ինչքան գումար կհատկացվի

Ըստ նախարարի՝ Արագածոտնի մարզպետարանին կհատկացվի 27.9 մլն դրամ,  Արարատին՝ 34 մլն, Արմավիրին՝ 25 մլն,  Գեղարքունիքին՝ 112 մլն, Լոռու մարզպետարանին՝ 102 մլն, Կոտայքին՝ 28 մլն, Շիրակին՝ 30 մլն, Վայեց Ձորին՝ 38 մլն և  Տավուշի մարզպետարանին՝ 132 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանը սկսեց ներկայացնել վերջին երեք տարում իրականացված սուբվենցիոն ծրագրերը և նշեց, որ 2018-20 թթ. սուբվենցիոն ծրագրերով իարկանացվել է 1193 ծրագիր՝ ավելի քան 47 մլրդ դրամ ներդրմամբ, իսկ 2021 թվականին ընթացքի մեջ է 678 ծրագիր՝ 48 մլրդ 400 մլն դրամի չափով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ