News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գիտնականները վերջին մի քանի տարվա ընթացքում ամենահզոր մագնիսական փոթորիկներից մեկն են գրանցել։ Այն սկսվել է նոյեմբերի 4-ի գիշերը, Երկրի մագնիսական դաշտի անկայունությունը կշարունակվի մոտ երկու-երեք օր, հինգշաբթի տեղեկացրել է ՌԳԱ Ֆիզիկայի ինստիտուտի Արեւի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքը։

«Երկրի վրա գիշերվա ժամը 1-ին (Մոսկվայի ժամանակով) անսպասելի սկսվել է վերջին տարիների ամենախոշոր մագնիսական փոթորիկներից մեկը։ Երկրամագնիսական ակտիվության ինդեքսը, որը վերջին օրերին դանդաղ իջնում էր մինչեւ հանգիստ մեծություններ (հոկտեմբերի վերջի բռնկումներից հետո), կեսգիշերից համարյա թե անմիջապես հետո թռիչքաձեւ բարձրացել է մինչեւ յոթի մակարդակ (առավելագույն՝ ինը մեծության պարագայում), ինչը համապատասխանում է հինգ բալանոց սանդղակի երրորդ մակարդակի մագնիսական փոթորկին»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Երկրի մագնիսական դաշտի անկայունությունը կպահպանվի մոտ երկու-երեք օր, բայց ընթացիկ առավելագույնների հասնելու հավանականությունը մեծ չէ։

«Ընթացիկ մագնիսական փոթորիկը պետք է ավարտվի ոչ ուշ, քան Մոսկվայի ժամանակով ժամը 12-15-ին»,- ասվում է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ