News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


25-ամյա լեյտենանտ Աբրահամ Մարուխյանը սեպտեմբերի 5-ին էր զորացրվել բանակից, սակայն պատերազմի սկսվելուց հետո նա կամավորագրվեց եւ մեկնեց ռազմաճակատ։

«Ցանկանում էր Մարտակերտում՝ Մատաղիսում լինել, որովհետև լավ գիտեր տեղանքը, նա հրետանավոր էր եւ հետախույզ։ Բայց չեն թողել իրեն հասնել Մատաղիս։ Տարել են Ջաբրայիլ, հետո՝ Հորդաիզ։ Տեղանքին անծանոթ է եղել, բայց վարել է մարտը։ Մտել է չեզոք դիրք եւ զենքեր բերել, որոնք մերոնք թողել էին նահանջելիս։ Փաստաթղթեր է ոչնչացրել, որ չընկնի թշնամու ձեռքը։ ՄՈԲ-ի տղաներին, որ տեղյակ չեն եղել զենքերից, բացատրել, սովորեցրել է։ Իր խմբով պահել է նահանջողների թիկունք, որոնք երեխա ունեին, ասել է՝ դուք գնացեք, մենք կպահենք ու չի հասցրել ինքն էլ դուրս գա»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Աբրահամի հայրը՝ Տիգրան Մարուխյանը։

Աբրահամն ավարտել էր Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժինը։ Նա սովորել էր նաև Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում, որից հետո լեյտենանտի կոչմամբ զորակոչվել էր բանակ։ Աբրահամն առանց վիճակահանության մասնակցելու կամավոր մեկնել էր Մատաղիսում ծառայության։

«Ասում էր՝ պապ, երբ ես դառնամ գեներալ, բոլորը մեր բանակից կվախենան։ Ես այնպես կանեմ, որ պատերազմ այլևս չլինի։ Ինքը Մոնթեի, Նժդեհի գաղափարների կրողն էր։ Երազում էր հզոր պետություն ունենալ։ Բայց մեր երեխեքին չտվեցին այդ հնարավորությունը, չպահեցին դիրքերն այնպես, որ իրենք պաշտպանվեին ու կարողանային հաղթել։ Կարող էինք հաղթել, բայց ամեն մեկն իր շահի համար թուլացրեց։ Ինչո՞ւ իմ տղան գնաց Հորդաիզ, որը չէր ճանաչում։ Չտարան Մարտակերտ, որն ինքը լավ էր ճանաչում և մարտը լավ կվարեր»,- նշեց Աբրահամի հայրը։

Աբրահամ Մարուխյանը զոհվել է հոկտեմբերի 2-ի գիշերը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. «Զինապահ» հիմնադրամի կայքում հրապարակված են 44-օրյա պատերազմում զոհվածների բոլոր տվյալները
Ինչո՞ւ մինչև հիմա պաշտոնապես չեն հրապարակվել 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների անունները
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին և ասել, որ ամեն ինչում հայերն են մեղավոր
Ադրբեջանի դեսպանը արցախահայության դեմ ագրեսիան անվանել է․․․
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»...
Պատերազմից 3 տարի անց ՀՀ տնտեսությունը կրկնապատկվել է, դիմադրողականությունը էապես մեծացել է. Քերոբյան
Մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանը դառնա անհամեմատ ավելի բարձր դիմադրողական, ավելի զարգացած երկիր եւ կարողանանք հույսներս դնել մեզ վրա, ոչ…
Նրանց գործունեությունը Արցախի պետությունը վրաններում խողխողելու դասագրքային օրինակ է դառնալու. Սամվել Բաբայան
Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի և նոյեմբերի 9-ի հայտարարության առնչությամբ քրվարույթի շրջանակում չի հարցաքննվել…
Ադրբեջանը կեղծ դատավարությունների միջոցով «լեգիտիմացնում» է հայերին գերության մեջ պահելը. իրավաբան
Իրավաբանը բացասական վերաբերմունք է հայտնել...
Ամենաշատ