News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երկիրը երկրորդ Լուսին ունի։ Քվազի-լուսնի անունը Կամո’օալեւա է, ի պատիվ հավայերեն բառի, որը նշանակում է շարժվող երկնային մարմին, այն հատուկ իմաստ չունի, չափը տրամագծով 50 մետրից փոքր է։ Այն պտտվում է Երկրի շուրջ կրկնվող եւ խցանահան հիշեցնող հետագծով, որը նրան մոտեցնում է մեզ ավելի ծանոթ Լուսնին 384 000 կիլոմետր հեռավորության վրա։ Դրա տարօրինակ հետագիծը պայմանավորված է Երկրի եւ Արեգակի մրցակցող ձգողական ուժերով, որոնք մշտապես թեքում եւ պտտում են լուսնի շարժը՝ թույլ չտալով նրան դուրս գալ ավելի սովորական ուղեծիր, գրում է Time-ը։

Այս ամենը նշանակում է, որ Կամո’օալեւան պետք է հատուկ տարաշխարհիկ ծագում ունենա։ Արեգակնային համակարգը ողողված է աստղակերպերով, որոնց մի մասը որսվում է այլ մոլորակների ձգողականությամբ եւ դառնում ավելի սովորական լուսին։ Մյուսները չեն պտտվում այլ մոլորակների ուղեծրերում սովորական ձեւով, այլ շարվում են մեկ գծի վրա նրա առջեւ կամ նրա հետեւում եւ իրենց ուղեծրով պտտվում են Արեգակի շուրջ տրոյական աստղակերպերի պես, որոնք եղել են Յուպիտերից առաջ եւ հետո։

Համենայնդեպս, Կամո’օալեւան պետք է ուշադրություն գրավեր, որովհետեւ համառ հանելուկ էր հիշեցնում։ Աստղակերպերը, որպես կանոն, վառ արտացոլվում են որոշակի ինֆրակարմիր հաճախականություններում, իսկ Կամո’օալեւան՝ ոչ։ Այն չգիտես ինչու ավելի աղոտ է, հաստատ այլ նյութից է, ինչը վկայում է այլ ծագման մասին։

Հանելուկը լուծելու համար Արիզոնայի համալսարանի Լուսնի եւ մոլորակների լաբորատորիայի աշխատակից Բեն Շարքին իր գիտական ղեկավարի՝ մոլորակագետ գիտնական Վիշնու Ռեդիի հետ սկզբում դիմել է ՆԱՍԱ-ի Հավայներում գտնվող հեռադիտակի օգնությանը, որը սովորաբար օգտագործվում է Երկրին մոտ գտնվող աստղակերպերի ուսումնասիրման համար։ Բայց անգամ սովորաբար հուսալի գործիքի միջոցով ինֆրակարմիր սիգնատուրը չափազանց թույլ էր թվում։ Նրանք օգտագործել են Արիզոնայի համալսարանի մոնոկուլյար հեռադիտակը, որը, ինչպես ասում է Շարքին, կարող էր «օբյեկտից մինչեւ վերջին կաթիլը քամել ֆոտոնները»։

Սա ավելի լավ եւ ավելի հստակ արդյունքներ տվեց, բայց եւ այնպես, դրանք լիակատար չէին։ Քարը, ինչպես եւ այլ աստղակերպերը, կազմված էր սովորական սիլիկատներից, բայց դրանք սովորական էին միայն իրենց ընդհանուր բաղադրությամբ, այլ ոչ թե ինֆրակարմիր սիգնատուրով, որը համառորեն պահպանվում էր։

Եթե Կամո’օալեւան իրեն պահում էր քվազի-լուսնի պես, գուցե դա իսկական լուսնի արտեֆակտ էր։ Ավելի վաղ փիլիսոփայության դոկտոր Շարքիի ծրագրում նրա աշխատակիցներից մեկը հրապարակել էր հոդված լուսնային նմուշների մասին, որոնք բերել էր «Ապոլոն-14»-ը 1971թ.։ Երբ Շարքին համեմատեց տվյալները, որոնք ստացել էր հեռադիտակով նրա հետ, ինչ երկրաբանները հայտնաբերել էին լեռնային ապարների լաբորատորիայում, արդյունքները կատարելապես համընկել են։ Այն, որ լուսնային սիլիկատները ենթարկվում են տիեզերական քայքայման, երբ դեռեւս գտնվում են Լուսնի մակերեւույթին, հստակ բացատրում է Կամո’օալեւայի սովորական աստղակերպի ինֆրակարմիր արտացոլող կարողության տարբերությունները։

«Վիզուալ առումով դուք տեսնում եք քայքայված սիլիկատ»,- ասում է Շարքին։ «Տիեզերական միջավայրի եւ միկրոաստղակերպերի հարվածների ազդեցության գոտիները մոտավորապես մատնահետքի նման են, եւ այն դժվար է չնկատել»։

Թե ինչպես է Կամո’օալեւան ազատվել մեր լուսնային արբանյակից՝ առեղծված չէ։ Լուսինը միլիարդավոր տարիներ ռմբահարել են տիեզերաքարերը, ինչի արդյունքում տիեզերք են արտանետվել ամեն տեսակ լուսնային կտորտանքներ (որոնցից մոտ 500 մասնիկ հասել է Երկրի մակերես մետեորիտների տեսքով)։ Կամո’օալեւան լուսնի այդ կտորտանքներից մեկն է, որը գալարաձեւ հեռացել է Լուսնից։ Բայց Երկիր իջնելու կամ պարզապես դատարկության մեջ ընկնելու փոխարեն այն դարձել է ինքնուրույն քվազի-արբանյակ։

«Մենք տեսնում ենք հազարավոր խառնարաններ Լուսնի վրա, ուստի այդ լուսնային արտանետման մի մասը պետք է մնա տիեզերքում»,- ասում է Շարքին։

Կամո’օալեւան այստեղ երկար չի մնա, քանի որ դրա ընթացիկ հետագիծը այնքան էլ կայուն չէ։ Շարքիի գնահատականներով՝ օբյեկտը կմնա որպես երկնային արբանյակ էլի մոտ 300 տարի, ինչից հետո կպոկվի իր ներկայիս ձգողական շղթաներից եւ կթռչի դեպի դատարկություն։ Սկզբնապես Լուսնի այդ հատվածը, իսկ հետո՝ Երկրի արբանյակը իր երկար կյանքի մնացած մասը կանցկացնի ինքնուրույն ճամփորդելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ