News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրներն իրենք են ստեղծել պայմաններ միգրանտների հոսքի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին փախստականների կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նրանք ինքներն են մեղավոր: Ես ասել եմ՝ ինչու. ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական, ե՛ւ տնտեսական նկատառումներով: Իրենք են ստեղծել պայմաններ, որ հազարավոր ու հարյուր հազարավոր մարդիկ մեկնեն Եվրոպա: Եւ այժմ փնտրում են մեղավորներ, որպեսզի ազատվեն տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունից»,-ասել է երկրի ղեկավարը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չունի որեւէ առնչություն այդ ճգնաժամի հետ, իսկ ՌԴ հասցեին հնչող բոլոր մեղադրանքները խնդիրներն ուրիշներին վերագրելու ցանկություն են:

Նոյեմբերի 8-ին փախստականների մեծաքանակ խումբը՝ հիմնականում քրդեր, ուղղվել է դեպի Բելառուս-Լեհաստան սահման: Սահմանին լեհական արգելապատնեշի առջեւ կանգ է առել շուրջ 2 հազար փախստական, այդ թվում՝ զգալի թվով կանայք եւ երեխաներ: Նրանք տարերային վրանային ճամբար են հիմնել Գրոդնենսկի շրջանի «Բրուզգի» անցակետի հարեւանությամբ: Լեհ ուժայինները նրանց թույլ չեն տալիս, սակայն միգրանտները ձեռնքրկել են արգելապատնեշը հաղթահարելու փորձեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ