News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վիեննայում միջուկային գործարքին վերադառնալու վերաբերյալ առաջիկա բանակցությունների հաջողությունը կախված է Թեհրանի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ-ի պատրաստակամությունից։ Այս մասին հինգշաբթի Twitter-ում գրել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին։

«Նոյեմբերի 29-ին մեկնարկող բանակցությունների հաջողությունը կախված է հակառակ կողմի`պատժամիջոցները չեղարկելու իրական մտադրություններից եւ իրական պատրաստակամությունից»,- ասել է նա։

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամների եւ Գերմանիայի կողմից։ 2018 թվականին Դոնալդ Թրամփը, որն այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր, միակողմանիորեն դուրս եկավ ԳՀՀԾ-ից։ Նրա իրավահաջորդ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը՝ վերսկսել գործարքով նախատեսված ԱՄՆ պարտավորությունների կատարումը։

«Հինգ գումարած մեկ» խումբը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) Վիեննայում ապրիլից բանակցություններ է վարում այս հարցի շուրջ։ Հաջորդ փուլի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 29-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ