News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը Լեհաստանին կոչ է արել դադարեցնել միգրանտների կոլեկտիվ արտաքսումը, ընդ որում, կազմակերպության տվյալներով, Լեհաստանն ու Բելառուսը կիսում են պատասխանատվությունը սահմանին տիրող իրավիճակի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լեհաստանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն բոլոր վերադարձները (միգրանտների) պարզեցված սխեմայով եւկոլեկտիվ արտաքսումը Բելառուս»,- ասվում է ԱՄՆ-ում գործող կազմակերպության՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցում:

Բացի այդ, իրավապաշտպանները կոչ են արել Լեհաստանին դադարեցնել բռնությունները միգրանտների նկատմամբ, հետաքննել բռնության եւ գողության դեպքերը, դադարեցնել արտակարգ դրությունը եւ միգրանտներին ապաստան հայցելու հնարավորություն տրամադրել։

Human Rights Watch-ը Բելառուսին կոչ է անում քրեական պատասխանատվության ենթարկել միգրանտների իրավունքները խախտող սահմանապահներին։
Իրավապաշտպանները նաեւ խորհուրդ են տալիս ԵՄ-ին ճնշում գործադրել Վարշավայի վրա՝ մարդասիրական կազմակերպությունների մուտքը սահմանային գոտու մի մաս հեշտացնելու համար: ԵՄ-ին խորհուրդ է տրվում դիտարկել Լեհաստան ժամանած մարդկանց` ԵՄ այլ երկրներ ժամանակավոր տեղափոխման հնարավորությունը։

Վերջին շաբաթների ընթացքում մի քանի հազար միգրանտ է կուտակվել Բելառուսի եւ Լեհաստանի սահմանին՝ ԵՄ երկրներ հասնելու հույսով։ Լեհաստանի իշխանություններն ուժեղացրել են սահմանային անվտանգությունը, ներգրավել են զինվորականների եւ խոչընդոտել են անօրինական ներգաղթյալների՝ երկիր մուտք գործելու փորձերը՝ մեղադրելով Մինսկին միգրացիոն ճգնաժամի մեջ։ Այս բոլոր մեղադրանքները Բելառուսը հերքում է՝ պնդելով, որ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին արտաքսում է իր տարածք եւ արհեստականորեն սրում է փախստականների հետ կապված իրավիճակը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ