News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնի (1879-1955) 1921 թվականի ձեռագիրը, որում նկարագրվում են նրա հարաբերականության տեսության նախապատրաստական աշխատանքները, Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 11.6 միլիոն եվրոյով, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ Franceinfo-ին հղումով։  

Նշվում է, որ Էյնշտեյնն այս տեքստը գրել է 1913-1914 թվականներին Ցյուրիխում իր շվեյցարացի գործընկերոջ եւ ընկեր Միկելե Բեսոյի հետ միասին։ Անձամբ Էյնշտեյնի կողմից է գրվել 26 էջ, Բեսոյի կողմից՝ 25 էջ, եւս երեք էջ նրանք միասին են գրել։

«Էյնշտեյնի՝ այդ ժամանակաշրջանի եւ ընդհանրապես մինչեւ 1919 թվականի գիտական ​​ձեռագրեր քիչ կան: Որպես հարաբերականության ընդհանուր տեսության ստեղծումը փաստագրող երկու գոյություն ունեցող ձեռագրերից մեկը, այն պատկերացում է տալիս 20-րդ դարի մեծագույն գիտնականի եւ նրա աշխատանքի մասին», - ասվում է Christie's-ի կայքում, որը կազմակերպել էր աճուրդը:

Լոտի գնահատված արժեքը կազմում էր ավելի քան 2 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, երեքշաբթի կայացած աճուրդի ժամանակ գինը արագ գերազանցել է բոլոր կանխատեսումները, եւ եզակի ձեռագրերի համար «պայքարն» ավարտվել է նրանով, որ երկու գնորդներ գինը հասցրել են 200.000 եվրոյի։

Անցյալ աճուրդները, որոնցում ցուցադրվել են Էյնշտեյնի ձեռագրերը, նույնպես մեծ աժիոտաժ են առաջացրել: 2018 թվականին փիլիսոփա Էրիխ Գուտկինդին ուղղված նրա նամակը կրոնական հարցերի վերաբերյալ վաճառվել է 2.9 միլիոն դոլարով: Միկելե Բեսոյին ուղղված նրա նամակների եւս մեկ շարքը 2017 թվականին առցանց աճուրդում վաճառվել է 1.7 միլիոն դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ