News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բրիտանական Ռաթլենդ կոմսությունում հնագետները հին հռոմեական խճանկարներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է «Գազետա.ռու»-ն՝ Historic England կազմակերպության կայքին հղումով։

3-4-րդ դարերում ավերված վիլլայի հատակին պատկերված են «Իլիական»-ից՝ Տրոյական պատերազմի մասին Հոմերոսի ստեղծագործությունից տեսարաններ։ Լավագույն պահպանված տեսարաններից է Աքիլլեսի եւ Հեկտորի մենամարտը։ Պեղումները ղեկավարել են Լեսթերի համալսարանի հնագետները։

Ըստ երեւույթին, խճանկարը գտնվել է ճաշասենյակում կամ ժամանցի սրահում։ Վիլլայի շուրջ շատ այլ կառույցներ են գտնվել, եւ գիտնականները կարծում են, որ համալիրը պատկանել է հարուստ եւ կրթված մարդու, ով հետաքրքրված է եղել իր ժամանակի դասականներով: Սա Անգլիայում հայտնաբերված այս տեսակի առաջին խճանկարն է:

Խճանկարների վրա հայտնաբերված հետքերից երեւում է, որ հետագա դարաշրջաններում այս վայրն օգտագործվել է այլ նպատակներով: Բացի այդ, շինության տակ հայտնաբերվել են մարդկային գերեզմաններ, որոնք թվագրվում են վաղ միջնադարով: Անգլիայի պատմության այս շրջանը լավ ուսումնասիրված չէ, եւ պատմաբանները պետք է պարզեն, թե ով եւ ինչու է մարդկանց հուղարկավորել այստեղ։

Համալիրն արդեն ընդգրկվել է պահպանվող պատմական ժառանգության ցանկում, իսկ ավելի լավ պահպանման համար այն մասամբ ծածկել է հողով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ