News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մյանմայի արևմուտքում՝ Հնդկաստանի հետ սահմանի մոտ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

ESMC-ի տվյալներով` ցնցումները գրանցվել են հինգշաբթի 23:45-ին (ուրբաթ Մոսկվայի ժամանակով ժամը 02:45-ին), օջախը գտնվել է 40 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հախա քաղաքից տասը կիլոմետր հյուսիս-արեւմուտք։

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ