News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել է Կուբա՝ հեղափոխական առաջնորդի մահվան հինգերորդ տարելիցին Ֆիդել Կաստրոյի կենտրոնի բացմանը մասնակցելու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նիկոլաս Մադուրո Մորոսը Հավանայում ժամանել է Ֆիդել Կաստրոյի կենտրոնի բացման արարողությանն իր կուբացի գործընկեր Միգել Դիաս-Կանելի եւ Ֆիդելի եղբոր՝ Ռաուլի հետ», - հաղորդում է VTV-ն։

Վենեսուելայի նախագահին ուղեւորության ժամանակ ուղեկցում է նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը։

Հավանայում Ֆիդել Կաստրո Ռուսա կենտրոնի բացումը` կազմակերպություն, որն ուսումնասիրում եւ տարածում է հեղափոխականի գաղափարները, նրա մահվան տարելիցի գլխավոր իրադարձություններից մեկն է, որը Կուբայում նշվել է համերգներով եւ ֆորումներով:

Համաձայն թիվ 123 օրենքի, որը հեղափոխականի խնդրանքով ընդունվել է Կուբայի խորհրդարանում 2016 թվականին, Ֆիդել Կաստրոյի անունը չպետք է օգտագործվի «հիմնարկներ, հրապարակներ, այգիներ, պողոտաներ, փողոցներ եւ այլ հասարակական վայրեր նշանակելու համար, նրա պատվին չպետք է հուշարձաններ, կիսանդրիներ, արձաններ, հուշատախտակներ եւ նմանատիպ այլ ձեւեր տեղադրվեն»։ Օրենքի երկրորդ հոդվածով բացառություն է արվում Ֆիդելի անունով գիտական ​​հաստատության նշանակման համար, որը ստեղծված է նրա գաղափարների եւ ստեղծագործությունների ուսումնասիրման եւ տարածման համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ