News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մենք շատ կառուցողական աշխատանք ենք իրականացրել: Դա ներկայում ստեղծված իրավիճակի խորքային վերլուծություն էր: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքում:

«Մենք պայմավորվածություն ենք ձեռք բերել մի շարք առանցքային հարցերի շուրջ: Նախ մինչեւ տարեվերջ երկու երկրների միջեւ սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ, լիահույս եմ, որ դա տեղի կունենա հնարավորինս արագ, այդ մեխանիզմների համար խոչընդոտներ չկան:

Երկրորդը հումանիտար բնույթ ունեցող շատ կարեւոր եւ զգայուն հարց է, որում մենք զգալի առաջընթաց ենք գրանցել:

Երրորդը տնտեսական բնույթի, տնտեսական կապերի զարգացման եւ նախ տրանսպորտային միջանցքների արգելաբացման վերաբերյալ հարցերն են: Դրամք վերաբերում եմ երկաթգծին եւ ավտոմոբիլային հաղորդակցմանը: Կարծում եմ՝ մենք պետք է մեր երախտիքը հայտնենք մեր վարչապետներին, որոնք աշխատում ենք այդ հարցի շուրջ բավականին երկար ժամանակահատվածում: Եւ հաջորդ շաբաթ նրանք կհանդիպեն Մոսկվայում, որը մեր հերթական պայմավարորվածությունն է, որպեսզի որոշ արդյունքներ ամփոփենք եւ հայտարարենք կայացրած որոշումների մասին, որոնք այսօր համաձայնեցրել ենք»,-նշել է Պուտինը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին մասնակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ