News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 16
USD
480.88
EUR
550.94
RUB
6.32
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մտադիր է տեղեկացնել ՌԴ ԱԽ մշտական անդամներին Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես ձեզ հակիրճ կտեղեկացնեմ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հետ իմ քննարկումների մասին ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ եւ այն պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք ձեռք են բերվել»,-ասել է Պուտինը:

Ուրբաթ Սոչիում կայացել են երեք երկրների առաջնորդների եռակողմ բանակցությունները, որոնք արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել:

Երեք երկրների առաջնորդների միջեւ բանակցությունները տեւել են շուրջ 3 ժամ: Նախքան այդ Պուտինն առանձին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Եռակողմ բանացկությունների ընթացքում կողմերը, մասնավորապես, քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակն ու դրա կարգավորման ուղիները, ինչպես նաեւ գնահատել են, թե ինչ աշխատանք է տարվել մեկ տարվա ընթացքում դրա կայունացման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ