
Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ANP) ղեկավար Սեբաստիան Կուրցը, ով նախկինում զբաղեցրել է կանցլերի պաշտոնը, առաջին անգամ հայր է դարձել, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։
Շաբաթ առավոտյան նա եւ Սյուզաննա Թիրը որդի են ունեցել։ «Այսօր վաղ առավոտյան ես ու Սյուզաննան որդի ունեցանք։ Մենք աներեւակայելի երջանիկ եւ երախտապարտ ենք», - գրել է Կուրցը Twitter-ում։
Նրա խոսքով՝ երեխայի եւ մոր ինքնազգացողությունը լավ է: Նախկին կանցլերը շնորհակալություն է հայտնել ծննդատան աշխատակիցներին աշխատանքի համար։
Կուրցն այս մասին հուլիսի կեսերին էր հայտարարել:
Նա ու Սյուզաննան երկար տարիներ է՝ միասին են, սակայն դեռ չեն գրանցել իրենց հարաբերությունները։
Meine Freundin Susanne hat heute in den frühen Morgenstunden unseren Sohn zur Welt gebracht. Wir sind überglücklich und sehr dankbar! Susanne und das Baby sind wohlauf und wir freuen uns auf die wunderschöne gemeinsame Aufgabe und unser erstes Weihnachtsfest zu dritt.
— Sebastian Kurz (@sebastiankurz) November 27, 2021