News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Գորիսի  համայնքապետ Առուշ Առուշանյանի աջակիցները նոյեմբերի 29-ին լինելու են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, որտեղ տեղի է ունենալու Առուշ Առուշանյանի գործով հերթական դատական նիստը։

Համայնքապետի աջակիցները ֆեյսբուքյան էջում կոչ են արել միանալ իրենց եւ բոլորին ցույց տալ գորիսեցու արժանապատվությունը։

Հիշեցնենք, որ Գորիսի  համայնքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։ Նա կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից:

Տպել