News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանը հատուկ ուշադրություն է դարձնում Արեւելք-Արեւմուտք եւ Հարավ-Հյուսիս ուղղություններով տրանսպորտային հաղորդակցությանը: Այդ մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը՝ կոչ անելով Տնտեսական համագործակցության կազմակերպությանը զարգացնել համագործակցությունը տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում:

Նրա խոսքով՝ դա վերաբերում է Ուզբեկստան-Թուրքմենստան-Իրան-Օման, ինչպես նաեւ Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տրանսպորտային միջանցնքերի ստեղծմանը:

«Խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը ՏՀԿ անդամ պետությունների մասնակցությամբ նշանակում է որակյալ առաջընթաց տարածաշրջանում նոր աշխարհատնտեսական տարածություն ձեւավորելու գործում, բացում համագործակցության մեծ հեռանկարներ խոշոր ներդրումներ ներգրավելու եւ մի շարք արդիական սոցիալական խնդիրներ լուծելու համար»,-հայտարարել է Բերդիմուխամեդովը:

Նա հիշեցրել է, որ ներկայում ընթանում է Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան Էլեկտրահաղորդակցման օդային գծերի, Թուրքմենստանից դեպի Աֆղանստան երկաթուղու, ինչպես նաեւ Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազատարի կառուցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ