News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Այս ապիկար իշխանության պատճառով այս պատերազմի թուրքական եւ ադրբեջանական միացյալ հարձակումների,  ջիհադիստ վարձկանների մասնակցությամբ ստեղծվեց մի կացություն, որը ցնցեց ամբողջ հայ աշխարհը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի բացման ժամանակ նշեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Խաչատուրյանը:

«Բնական է, որ այդ կացության մեջ մենք անմիջապես հավաքվեցինք եւ քննեցինք, թե այս պատերազմի ընթացքում եւ հետո ինչ մարտավարական ճշգրտումներ են հարկավոր եւ թափը չկասեցվեց:

Երբ խոսում ենք Հայ Դատի մասին, նկատի ունենք 4 ոլորտներ. Առաջինը հանուն հայրենիքի, այդ թվում Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանն ուղղված լոգգինգի աշխատանքներն են, երկրորդը դասական Հայ դատի ոլորտն է՝ Ցեղասպանության ճանաչման եւ պահանջատիրության թղթածրարն է: Երրորդը հայերի իրավունքների պաշտպանությունն է հայկական հողերի վրա, թե Սփյուռքում: Եվ չորրորդը հայ երիտասարդության քաղաքականացվածության խնդիրն է»,-ասաց նա:

Խորհրդաժողովին ուղղված տեսաուղերձով ողջույնի խոսք էր հղել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա մասնավորապես, ողջունեց խորհրդաժողովի անդամներին, նշելով. «Այս տարի մենք առաջընթացի պահ ունեցանք, երբ նախագահ Բայդենը կտրեց ամոթալի լռության տասնամյակրները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, բայց մեր աշխատանքը հեռու է ավարտից: Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Արցախում ապրում են իրենց հարեւանների կողմից վտանգավոր  ու շարունակական սպառնալիքի պայմաններում, միաժամանակա սգալով իրենց հարազատ մարդկանց կորուստը, որոնք սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում ու ապօրինաբար ձերբակալվում: Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ, ես հանգիստ չեմ լինի, մինչեւ մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչեւ փախստականները չվերադառնան իրենց տները եւ տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն: Մենք շարունակելու ենք աջակցել ու ուժեղացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում եւ Արցախում, խորացնել մեր  ժողովուրդների կապերը: Ես միշտ կլինեմ Հայաստանի ու Արցախի կողքին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այգում 8 հոգով էինք աշխատում, 6-ը՝ կանայք էին. Բերդաշենի բնակիչը՝ հակառակորդի կողմից իրենց թիրախավորելու մասին
Հենց կրակոցներ եղան, դադարեցրինք...
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին…
Բայրամովը Գերցոգին պատմել է օկուպացված հայկական տարածքներում կատարվող աշխատանքների մասին
Գերցոգը նշել է, որ Իսրայելը, որպես ռազմավարական գործընկեր, մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ․․․
Եթե պետությունը սերտիֆիկատ է տվել տուն առնելու համար, ի՞նչ կապ ունի նրա վարկառու լինելը, տարիքը. տեղահանված
Եթե բանկին վճարում է պետությունը, ապա սա ի՞նչ կապ ունի, բանկը չի վստահո՞ւմ այն պետությանը, որն...
Վարձով ապրող տեղահանվածը ո՞նց կարող է նախնական 500 հազար դրամ վճարի, որ գործարք անեն. Քաշաթաղից տեղահանված 
Բանկի մասնագետները բնակարանների գները ցածր են գնահատում...
Քաշաթաղից տեղահանված արցախցիների բողոքի ակցիան Կառավարության դիմաց
Նրանք դժգոհում են, որ բանկերով չեն կարողանում գործարք անել, բնակարաննեի գները ցածր են գնահատվում...
Ամենաշատ