News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանում նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի նախագահությամբ տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցել են Ադրբեջանի, Իրանի, Ղրղզստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի նախագահները եւ Ղազախստանի փոխվարչապետը, ինչպես նաեւ ՏՀԿ գլխավոր քարտուղար Խուսրավ Նոզիրին։

Կողմերը ստորագրել են ամփոփիչ փաստաթուղթը՝ Աշխաբադի Գործողությունների կոնսենսուսը։  

Մասնավորապես, կողմերը մտադիր են ակտիվացնել կազմակերպության տարածքում ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացը, ինչպես նաեւ մշակել արդյունաբերական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզներ։ 

Գագաթնաժողովի ավարտին ընդունված փաստաթղթում, որը հրապարակվել է Ղրղզստանի նախագահի կայքում, մասնավորապես նշվում է, որ կողմերը գիտակցում են «տարածաշրջանային համագործակցության, ինտեգրման եւ տրանսպորտային կապի կարեւորությունը՝ որպես տնտեսական եւ սոցիալական առաջընթացի արագացման միջոց,  տարածաշրջանում զարգացումը եւ կայունությունը»։ 

Գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվել են արագացնել համագործակցության տեմպերը հատկապես առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաեւ կորոնավիրուսի տարածման եւ համաճարակի հետեւանքների դեմ պայքարում։  

Կողմերը մտադիր են նաեւ համապատասխան գերատեսչություններին հանձնարարել արագացնել խոչընդոտների վերացումը, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված, «անդամ երկրների մասնակցությամբ առեւտրային բանակցություններ սկսել, որոնք կհանգեցնեն ՏՀԿ-ի ազատ առեւտրի գոտու ստեղծմանը»:  

Փաստաթղթում ընդգծվում է տրանսպորտային միջանցքների ցանցի ընդլայնման հարցը դիտարկելու մտադրությունը, ինչպես նաեւ շարունակելու համագործակցությունը «տարածաշրջանում թվային անհավասարությունը հաղթահարելու նպատակով տեղեկատվական կառույցների ստեղծման եւ շահագործման գործում»։ Բացի այդ, կողմերը մտադիր են ամրապնդել համագործակցությունը այլ միջազգային կազմակերպությունների հետ տրանսպորտային, մաքսային եւ սահմանային ընթացակարգերի թվայնացման հարցում։ Գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են «սերտորեն աշխատել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրոնային կառավարումը, թվային տնտեսությունը, արհեստական ​​ինտելեկտը, հեռահաղորդակցությունը եւ օպերատորների միջեւ փոխգործակցությունը»:

Համաճարակի հետեւանքների դեմ պայքարի վերաբերյալ մի շարք որոշումներ են ընդունվել, մասնավորապես, կողմերը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքները համաճարակային իրավիճակի մոնիտորինգի առողջապահական համակարգի ստեղծման եւ ներդրման ուղղությամբ, ինչպես նաեւ հանձնարարել զբոսաշրջության նախարարներին հրատապ միջոցներ ձեռնարկել այս ոլորտի լուրջ խնդիրների լուծման համար։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ